Տաջիկստանում ուղղաթիռի վթարից 5 մարդ զոհվել է, 6-ը՝ ծանր վիրավորվել
МЕЖДУНАРОДНОЕՎեց ռուսաստանցի ստացել են ծանր վնասվածքներ Տաջիկստանի լեռներում Մի-8 ուղղաթիռի կոշտ վայրէջքի պատճառով: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին լրատվամիջոցին հայտնել է Տաջիկստանի արտակարգ իրավիճակների կոմիտեի ներկայացուցիչը: Ծանր վնասվածքներ ստացած ալպինիստները տեղափոխել են Դուշանբե ու հոսպիտալացվել:
Մի-8 ուղղաթիռը, որի խցիկում եղել են ալպինիստներ և անձնակազմի երեք անդամներ, կիրակի օրը կոշտ վայրէջք է կատարել լեռներում: Ալպինիստները վերադառնում էին ԽՍՀՄ տարածքի ամենաբարձր լեռնագագաթի՝ Իսմոիլ Սոմոնի վերելքից: Ինքնաթիռում էր գտնվում 13 ռուսաստանցի, բելառուս և իսպանացի, անձնակազմը Տաջիկստանի քաղաքացիներ են եղել: Մահացել է երեք ռուս ալպինիստ և երկու օդաչու:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
При поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природы
5
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира



