Խոսրով Հարությունյանը չի կանխատեսում «Այո»-ի շտաբների միավորում
ПОЛИТИКАՀՀ Ազգային ժողովի պատգամավոր,նախկին վարչապետ Խոսրով Հ արությունյանը չի կանխատեսում «Այո»-ի ճակատի քարոզչական շտաբների միավորում: «Ես չեմ կարծում, որ Սահմանադրական փոփոխություններին կողմակից «Հանրապետական», «Հայ հեղափոխական դաշնակցություն», «Բարգավաճ Հայաստան» և այլ կուսակցությունների կմիավորեն իրենց քարոզչական շտաբները, քանի որ դրա համար չկա որևէ նախադրյալ. նրանք կարող են արդյուվետ գործել նաև առանձին-առանձին»,- րագրողների հետ նոյեմբերի 5-ին կայացած հանդիպմանն այսպիսի կարծիք հայտնեց նա:
Նա նկատեց, որ Սահմանադրական փոփոխությունների քարոզարշավից առաջ «Այո»-ի և «Ոչ»-ի կողմնակիցները կազմակերպչական առումով վերադասավորում են ուժերը:«Մենք կարող ենք փաստել, որ մինչև օրս Սահմանադրական փոփոխությունների կողմնակիցները և ընդդիմախոսները չեն հանդիպել ոչ մի արհեստական խոչընդոտի` իրենց կարծիքը արտահայտելու առումով: Բացի այդ` ես համոզված եմ, որ Սահմանադրական փոփոխությունների քարոզարշավում երկու կողմերն էլ իրենց հիմնական ջանքերը կկենտրոնացնեն մարզերի բնակչության վրա, քանի որ նրանց մեծ մասը պատշաճ մակարդակÕ �վ տեղեկացված չեն այդ փոփոխությունների բնույթի մասին»,-պարզաբանեց Հարությունյանը:
Դեկտեմբերի 6-ին Հայաստանում տեղի կունենա սահմանադրական բարեփոխումների հանրաքվե: Ազգային ժողովի երկու խոշոր ուժեր` «Հանրապետական» և ԲՀԿ խմբակցությունները աջակցում են փոփոխությունների անցկացմանը, նրանց է միացել նաև «Դաշնակցություն» խմբակցությունը: Փոփոխություններին դեմ են հանդես եկել «Ժառանգություն», ՀԱԿ և ՕԵԿ խմբակցությունները:



