Ամստերդամում անհայտ անձը հարձակվել է Թուրքիայի հյուպատոսության վրա
МЕЖДУНАРОДНОЕՆիդեռլանդների մայրաքաղաք Ամստերդամում անհայտ անձը հարձակում է իրականացրել Թուրքիայի գլխավոր հյուպատոսության շենքի վրա, փոխանցում է BBC-ի թուրքական ծառայությունը։
Հայտնի է, որ գիշերվա ժամերին տղամարդը Մոլոտովի կոկտեյլ է նետել շենքի ուղղությամբ, ինչի արդյունքում տարածքում ոչ շատ մեծ հրդեհ է բռնկվել։ Այն հաջողվել է արագ մարել։
Նշվում է, որ միջադեպի արդյունքում ոչ ոք չի տուժել։ Իրավապահները արդեն ձերբակալել են մեկ կասկածյալի, ոստիկանությունից հայտնել են, որ կասկածյալը վնասազերծված է։
Նրա ինքնությունն ու կատարած քայլի դրդապատճառները դեռևս չեն բացահայտվում։
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
При поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природы
5
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира



