Հայաստանում ռուսական ռազմաբազայի տանկային ստորաբաժանումները իրականացնում են կրակային վարժանքներ
ОБЩЕСТВОՀայաստանում տեղակայված ռուսական ռազմական բազայում մեկնարկել են տանկային ստորաբաժանումների տակտիկա-կրակային վարժանքները: Ինչպես տեղեկացրին Հայաստանում ռուսական ռազմաբազայի մամուլի ծառայությունից, վարժանքներն իրականացվում են T-72Б տանկերով: Վարժանքներն անցկացվում են «Ալագյազ» զորավարժարանում:
Տանկիստները փուլային եղանակով իրականացնում են հարվածները հետ մղելու և պայմանական հակառակորդի ուղղությամբ գրոհների, լեռնային տեղանքի տարբեր խոչընդոտներ հաղթահարելու տակտիկական առաջադրանքներ, ինչպես նաև զուգահեռաբար ոչնչացնում են պայմանական հակառակորդի զրահատեխնիկան՝օգտագործելով տանկի զինանոցի բոլոր տեսակները:
Վարժանքներին մասնակցում է շուրջ 200 զինծառայող և 50 միավոր զինտեխնիկա:
1
«Бесплатные бонусы в играх»: IDBank предупреждает о кибератаках на школьников
2
IDBank представляет новую карту Mastercard World с преимуществами для путешествий и специальной акци...
3
ЕАЭС со временем будет расширяться. Когда-нибудь это поймёт и рядовой армянин, но будет уже поздно
4
Платформа Rate.Trading на Seaside Startup Summit: IDBank представил инновационное решение
5
ВТБ (Армения): вклад «Стабильный» — до 10% годовых и оформление в мобильном приложении



