Գեղարքունիքի մարզի Լիճք գյուղում ՃՏՊ է տեղի ունեցել. կան տուժածներ
ОБЩЕСТВОՕգոստոսի 9-ին, ժամը 22:35-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Լիճք գյուղի ավտոճանապարհին՝ «Հայկական խոհանոց» ռեստորանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Մ-10 ավտոճանապարհի 58-րդ կմ-ին «Mercedes C 180» մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝ Ս. Ղ., ծնված 1994 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և շրջվել:
Շտապօգնության աշխատակիցները համապատասխան բուժօգնություն են ցուցաբերել վարորդին և ուղևոր՝ Վ. Հ.-ին (ծնված 1995 թ.), ովքեր հրաժարվել են հոսպիտալացումից:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:
1
«Бесплатные бонусы в играх»: IDBank предупреждает о кибератаках на школьников
2
IDBank представляет новую карту Mastercard World с преимуществами для путешествий и специальной акци...
3
ЕАЭС со временем будет расширяться. Когда-нибудь это поймёт и рядовой армянин, но будет уже поздно
4
Платформа Rate.Trading на Seaside Startup Summit: IDBank представил инновационное решение
5
ВТБ (Армения): вклад «Стабильный» — до 10% годовых и оформление в мобильном приложении



