Իսպանիայում ազատ է արձակվել մոտ 3.000 տարվա դատապարտված ահաբեկիչը
МЕЖДУНАРОДНОЕԻսպանիայում բանտից ազատ է արձակվել բասկյան ԷՏԱ ահաբեկչական կազմակերպության զինված թևի ղեկավարներից մեկը՝ Սանտյագո Արասպիդե Սարասոլան, որը հայտնի է «Սանտի Պոտրոս» մականվամբ:
Ինչպես նշում է thelocal.es կայքը, մոտ 3.000 տարվա ազատազրկման դատապարտված ահաբեկիչը, որը կապ է ունեցել 40 ահաբեկչության իրագործման հետ, ազատ է արձակվել բանտում 3 տասնամյակ անցկացնելուց հետո:
Աղբյուրը մանրամասնում է, որ տղամարդն ազատ է արձակվել այն պատճառով, որ Իսպանիայում ազատազրկման ժամկետը չի կարող գերազանցել 30 տարին:
Պորտոսի ազատ արձակումը վորդովվեցրել է նրա կազմակերպած ահաբեկչությունների զոհերի հարազատներին, որոնք պահանջել են բանտ վերադարձնել հանցագործին:
Հավելենք, որ ԷՏԱ ահաբեկչական կազմակերպության իրագործած հարձակումների ու սպանությունների հետևանհքով զոհվել է 853 մարդ:



