Ереван, 15.Май.2026,
00
:
00
ВАЖНО


Վտանգավոր նախադեպ՝ հետագայի համար. «Փաստ»

ИНТЕРВЬЮ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ Տարոն Մարգարյանի հրաժարականից հետո մայրաքաղաքում իրավիճակն անվերահսկելի է դարձել: Մի կողմից աղբի սարեր են գոյացել, մյուս կողմից՝ ծաղկել է փողոցային առևտուրը: 

Սա ինչ–խոսք անցանկալի երևույթ է, հատկապես ամառվա այս տապին, երբ դրսում օդի ջերմաստիճանն արդեն երկար ժամանակ է 40 և ավելի է, և այդ պայմաններում վաճառվող անգամ արևածաղիկը կարող է վտանգավոր դառնալ: Եվ այս պայմաններում ոչ միայն մայրաքաղաքի բնակիչները, այլև զբոսաշրջիկները քայլում ու վայելում են երևանյան փողոցային ամառը՝ անգամ չպատկերացնելով, որ ամեն վայրկյան կարող են ինչ–որ «անհասկանալի» հիվանդություն ձեռք բերել: 

«Իրազեկ և պաշտպանված սպառող» հ/կ նախագահ Բաբկեն Պիպոյանը «Փաստի» հետ զրույցում մտահոգություն հայտնեց ստեղծված իրավիճակի առումով և նշեց, որ շատացել է նաև փողոցային առևտուրը մայրաքաղաքի կենտրոնական հատվածներում, ինչը բացահայտ խոսում է տեղական ինքնակառավարման մարմինների անգործության մասին:

«Այս առումով ներկայում բավական գործ կա անելու: Պետք է գիտակցել, որ ստեղծված իրավիճակը ոչ միայն մեր կյանքի, այլև անվտանգության խնդիր է, ինչպես նաև մայրաքաղաքի հետագա զարգացման տեսանկյունից բավականին վտանգավոր նախադեպ կարելի է համարել»,– ասաց Բ. Պիպոյանը:

Նրա դիտարկմամբ, եթե սանիտարահիգիենիկ ներկա վիճակին գումարվում է նաև փողոցային առևտրի սպառնալիքը, ապա զուտ անվտանգության տեսանկյունից իրավիճակից բխող վտանգը մի քանի անգամ բազմապատկվում է: Առևտրի այդ տեսակը համարվում է չգրանցված և, Աստված մի արասցե, եթե որևէ դեպք արձանագրվի, ապա հնարավոր չի լինի պարզել, թե որտեղից է այն սկիզբ առել:

«Հաջորդ վտանգն այն է, որ փողոցում վաճառվող ապրանքի վրա որևէ ձևով հսկողություն չի իրականացվում: Եվ եթե, օրինակ, քաղցր բամբակները, հյութերը զբոսաշրջիկին կարող են անգամ դուր գալ, ապա չեմ կարծում, որ սանիտարահիգիենիկ վատ պայմաններում փողոցի մայթերին վաճառվող գյուղմթերքը կարող է օգտակար լինել նույն այդ զբոսաշրջիկների կամ բնակիչների առողջության համար: Սա նաև խոսում է այն մասին, որ տեղական իշխանությունները բառիս լայն իմաստով պարզապես չկան, գոյություն չունեն: Եվ այս պահին անիշխանություն է տիրում մայրաքաղաքում: Բայց պետք է նաև հասկանալ, որ խնդիրներ կան, որոնք եթե մեկ–երկու օր վերահսկողությունից դուրս գան, ապա կարող են այնպիսի վտանգներ առաջացնել, որոնք հետագայում վերացնելն ավելի դժվար կարող է լինել»,– ասաց Բ. Պիպոյանը:

Հարցին՝ ստեղծված իրավիճակը կարելի՞ է տեղական ինքնակառավարման մարմինների կողմից քաղաքացիների ու զբոսաշրջիկների հանդեպ իրականացվող սաբոտաժ որակել, կազմակերպության ղեկավարն ասաց. «Չենք կարող բացառել նաև սաբոտաժի գոյության փաստը, բայց չեմ կարող բացառել նաև այն տարբերակը, որ՝ եթե չկա վերադաս կամ պահանջող, ապա՝ ինչու աշխատել, եթե կարելի է պարզապես չաշխատել: Եվ այս պահին գործադիրը թեկուզ իր գործիքներով պետք է փորձի միջամտել այս խնդրին, որովհետև հակառակ դեպքում հետևանքները կարող են անդառնալի լինել»,– ասաց Բ. Պիպոյանը:

Օդի՝ 40 և ավելի ջերմաստիճանի պայմաններում փողոցում սնկի, ձկնամթերքի վաճառքը նույնպես բավականին ռիսկային է, շեշտեց մասնագետը՝ հավելելով, որ փողոցում վաճառվող նման մթերքը փաստացի չստուգված ապրանք է համարվում, ինչն ավելի է բարձրացնում ռիսկերը:

«Ծագում չկա, հետագիծ չկա: Եվ այս պայմաններում որևէ համաճարակի բռնկման դեպքում ո՞վ պետք է պատասխանատվության ենթարկվի՝ ոչ ոք չի կարող ասել»,– ասաց Բ. Պիպոյանը:

Ամեն դեպքում, ընդգծենք, որ սա, այնուամենայնիվ, չի խանգարում, որ մայրաքաղաքում տարբեր փառատոններ կազմակերպեն: Ուրեմն, իսկապես որ գործ ունենք ավելի վտանգավոր երևույթի հետ, քան կարելի է պատկերացնել, ինչը լուրջ գնահատական է պահանջում: 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 
Армения рискует потерять все привилегии в рамках ЕАЭС — Сергей Лавров«Армения — музей под открытым небом» — СМИРоссийский фигурист Петр Гуменник будет стажироваться у Рафаэля Арутюняна в СШАПроведены обыски в офисе «Сильной Армении» в ВанадзореАрагчи назвал противоречивые сообщения из США главной проблемой на переговорахВ Армении официально запущена монетизация YouTubeПоследний доклад ПАСЕ по Армении — это не просто клочок бумаги: это глубокое разочарование — АмстердамАрмения и Иран обсудили работы по модернизации КПП «Мегри»Сын Мадуро рассказал, что его отец сидит в общей камере на 18 человекIDBank — партнер мероприятия в рамках кампании Wizz Air «Let’s Get Lost»Важен не процесс, а результат: бывший министр обороны о саммите в Ереване: «Паст»Чтобы ни одна стена не осталась без фотографии Никола Пашиняна: «Паст»Юнибанк более чем 2 000 добросовестным бизнес-заемщикам предоставил кешбэк Властям содержание не нужно: «Паст»Армения перед выбором: суверенитет или геополитический разворот В офисах партии «Сильная Армения» прошли обыски: есть задержанныеВаге Овеян разгромил соперника и стал чемпионом Европы по греко-римской борьбе«Не можем доставить посылку»: IDBank предупреждает о поддельных сообщениях «от HayPost»NYT: Иран восстановил доступ почти ко всем ракетным базам вдоль Ормузского пролива после ударов СШАBloomberg: Saudi Aramco планирует привлечь $10 млрд за счет продажи части активовBBC: Звучит как угроза: Путин за месяц до выборов напомнил Армении об УкраинеПесков: приглашение Путина Трампу посетить Москву всё еще в силеСамое скандальное Евровидение десятилетия: музыка больше не вне политикиСербия впервые провела военные учения с НАТОБорьба против Армянской Апостольской Церкви уничтожает легитимность любой власти․ Арман ВарданянUcom и SunChild продолжают реализацию совместных проектов ради зелёного будущегоТень над Ереваном: Почему Баку уже празднует победу․ Сурен Суренянц Здание семинарии было возвращено армянской епархии при поддержке Самвела Карапетяна: «Паст»«Борьба против Армянской Апостольской Церкви уничтожит легитимность любой власти»: «Паст»Чья кандидатура будет выдвинута на пост президента Союза армян России? «Паст» Разница — как между небом и землёй: «Паст»Армении придётся сделать выбор между ЕС и ЕАЭС: Андрей КлимовЧто такое хантавирус и как он распространяется?Армения создаст дипломатические офисыБудущее армянских продуктов в Евросоюзе зависит от бюджета ЕАЭС? Российские СМИ назвали главный минус от мягкого развода с АрмениейВеликая Победа и великий подвиг армянского народа. Арман Варданян Путин пообещал премьеру Словакии удовлетворить энергетические потребности страныАйк Гаспарян стал двукратным чемпионом по шахбоксу в ТурцииАрмения глазами издания Boston HeraldВ аэропорту Денвера пассажирский самолёт сбил пешеходаКопыркин о коридоре на юге Армении с участием США: Требует анализа и отношение иранской стороныПарад Победы на Красной площади завершился: Путин выступал более 8,5 минутМы обязаны продолжать добиваться защиты прав лишенных родины армян Арцаха: Католикос всех армянПоздравительное послание лидера движения «Всеармянский фронт» по случаю Праздника Победы и МираВ Гюмри появилась Аллея памяти Юнибанк выступил партнером международного форума “Yerevan Dialogue 2026” Актриса Джульетта Степанян удостоена премии «Белый слон» Группа ЕИБ и Америабанк расширяют поддержку армянского бизнеса посредством гарантии, обеспеченной ЕССила одного драма для фонда «Ваге Меликсетян»