Սոչիում հրդեհի հետեւանքով զոհվածների թիվը հասել է 10-ի․ զոհերից մի քանիսը հայեր էին
ОБЩЕСТВОՍոչիում ավելացել է մասնավոր տանը բռնկված հրդեհի հետեւանքով զոհվածների թիվը։ Այս մասին նշված է Ռուսաստանի Քննչական կոմիտեի հաղորդագրության մեջ։
Ռուսաստանի ՔԿ Կրասնոդարի երկրամասի համար պատասխանատու քննչական մարմինները Ադլերի շրջանում մարդկային զոհերի պատճառ դարձած հրդեհի մասին քրեական գործի քննության շրջանակում ոչ պատշաճ որակի ծառայություններ մատուցելու համար մեղադրանք են առաջադրել մի տղամարդու, որը ապօրինի կառուցապատում էր իրականացրել։
Հուլիսի 30-ին Ադլերի շրջանում շենք էր հրկիզվել, կրակը տարածվել էր հարեւան կառույցի վրա։ Պարզվել է, որ հրկիզված կառույցները կամայական են կառուցված եղել՝ առանց համապատասխան թույլտվության։ Քննության տվյալներով՝ հրկիզման օջախը սրճարանում է եղել, որտեղից էլ կրակն անցել է հարեւան շենքին, որի տերը այն վարձով էր տալիս զբոսաշրջիկներին։ Նաեւ պարզվել է, որ այդ տարածքում կառուցվել էր մեկհարկանի կառույց, որը նույնպես տղամարդը վարձով էր տալիս։ Ի սկզբանե համարվում էր, որ զոհերի թիվը 8-ն է, սակայն հետո հայտնաբերվել է եւս 2 դի։ Այսպիսով զոհված է համարվում 10 մարդ, այդ թվում՝ երեխա։
Հրկիզման ճշգրիտ պատճառը հայտնի կդառնա փորձաքննությունից հետո։
Տղամարդն ընդունել է իրեն առաջադրված մեղադրանքն ու համագործակցում է քննության հետ;
Սրճարանի 51-ամյա սեփականատերը ու 29-ամյա կինը, որը գտնվում էր մեկ հարկանի կառույցում, հիմա ծանր վիճակում են ու դեռ հիվանդանոցում են։ Քննությունը շարունակվում է։



