Մոսկվայի դատարանը ձերբակալել է հորը` Միխայիլ Խաչատուրյանին, դանակահարելով սպանած քույրերից կրտսերին
МЕЖДУНАРОДНОЕՄոսկվայի Օստանկինյան դատարանը ձերբակալել է 57-ամյա հոր՝ Միխայիլ Խաչատուրյանի դաժան սպանության համար կասկածվող երեք քույրերից կրտսերին: Այս մասին հայտնում է РИА Новости-ն:
Աղբյուրի հաղորդմամբ՝ ձերբակալության ժամկետը սահմանվել է մինչև սեպտեմբերի 28-ը:
Նշվում է, որ դատական նիստն անցկացվել է փակ ռեժիմով, քանի որ մեղադրյալն անչափահաս է: Աղջկա չափահաս քույրերի ձերբակալության մասին հարցը դատարանը նույնպես կքննի փակ ռեժիմով, քանի որ նիստի ժամանակ կարող է նրանց պատիվն ու արժանապատվությունը վարկաբեկող տեղեկություններ բացահայտվել:
Դատարանում քույրերին աջակցելու համար էին եկել նրանց բարեկամներն ու ընկերները: Նրանց խոսքով՝ կրտսեր քույրը «շատ տխուր և կորած էր»:
Հիշեցնենք, որ Մոսկվայի Օստանկինյան դատարանը որոշել է խստացնել Խաչատուրյան քույրերի դեմ մեղադրանքը: Նախկինում քույրերին սպառնում էր մինչև 15 տարվա ազատազրկում՝ «Սպանություն՝ առանց ծանրացուցիչ հանգամանքների» հոդվածով, մինչդեռ հավելյալ նյութերի քննության արդյունքում մեղադրանքը խստացվել է, և այժմ նրանց սպառնում է մինչև ցմահ ազատազրկում:
Սակայն քույրերից կրտսերն անչափահաս լինելու պատճառով չի կարող ազատազրկվել 10 տարուց ավելի ժամկետով:
Քույրերը հարցաքննության ժամանակ ընդունել են իրենց մեղքը՝ մանրամասնելով, որ 57-ամյա հայրը տարիներ շարունակ տանջել է իրենց:
Սպանությունը տեղի է ունեցել հուլիսի 27-ին՝ Մոսկվայում: 17, 18 և 19 տարեկան հարազատ քույրերը, այլևս չդիմանալով հոր՝ իրենց նկատմամբ դաժան ու կոպիտ վերաբերմունքին, դանակով բազմաթիվ հարվածներ են հասցրել նրան: Ձերբակալությունից հետո քույրերը խոստովանել են, որ հայրը տարիներ շարունակ տանջել է իրենց, ստորացրել ու սեռական բնույթի գործողությունների դրդել:



