Երեւան-Սեւան ճանապարհին բախվել են «Մերսեդեսն» ու «ԳԱԶել»-ը. վիրավորներից մեկը 10-ամյա երեխա է
ОБЩЕСТВОՀայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ հուլիսի 31-ին, ժամը 14:16-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երեւան-Սեւան ավտոճանապարհին՝ ՃՈ նախկին հենակետի մոտակայքում, տեղի է ունեցել ավտովթար, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ բախվել են «Mercedes C180» (վարորդը՝ Ա. Ս., 1991 թ.) եւ «Գազել» մակնիշների (վարորդը՝ Հ. Գ., 1975 թ.) ավտոմեքենաները:
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը, «Mercedes C180» մակնիշի ավտոմեքենայի վարորդը, «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը եւ ուղեւորը՝ Ա. Մ., (2008 թ.) հոսպիտալացվել են Հրազդանի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակները գնահատել են բավարար:
Փրկարարները փակել են գազի բալոնների փականները եւ հոսանքազրկել են «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենան:



