Վարդան Բոստանջյանը մանդատը վայր է դնում առողջական խնդիրների պատճառով. «Փաստ»
ОБЩЕСТВО«Փաստ» օրաթերթը գրում է.
Երեկ հայտնի դարձավ, որ ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Վարդան Բոստանջյանը հրաժարականի դիմում է ներկայացրել: Դրան հաջորդեցին տարաբնույթ մեկնաբանությունները, որոնց կապակցությամբ հայտարարությամբ է հանդես եկել ԱԺ «Ծառուկյան» խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը:
«Հաշվի առնելով մամուլում շրջանառվող տարբեր ասեկոսեներն ու հրաժարականի անիրական դրդապատճառները՝ տեղեկացնում եմ, որ մեր գործընկերոջ այս քայլն ունի բացառապես անձնական պատճառ:
Առողջական խնդիրների պատճառով պարոն Բոստանջյանը պատգամավորական մանդատը վայր դնելու որոշում է կայացրել:
Երկարատև բուժման անհրաժեշտությամբ պայմանավորված՝ պարոն Բոստանջյանն այս փուլում առավելապես սեփական առողջության վերականգնման նպատակով նման որոշում է կայացրել:
Մեզ համար նա շարունակում է մնալ մեր լավագույն գործընկերներից մեկը, և՛ «Ծառուկյան» խմբակցությունը, և՛ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը շուտափույթ ապաքինում են մաղթում Վարդան Բոստանջյանին: Հորդորում եմ լրատվամիջոցների իմ հարգելի գործընկերներին այլ ենթատեքստեր չփնտրել»,– ասված է հայտարարության մեջ:
Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում



