Նախագահի նստավայրում հայ-իտալական բարձր մակարդակի հանդիպում է տեղի ունեցել
ОБЩЕСТВОԻտալիայի նախագահի պետական այցի շրջանակում Հայաստանի Հանրապետության նախագահի նստավայրում այսօր կայացել է ընդլայնված կազմով հանդիպում ՝ երկու երկրների պատվիրակությունների մասնակցությամբ:
Ողջունելով Իտալիայի իր գործընկերոջն ու պատվիրակության անդամներին՝ նախագահ Արմեն Սարգսյանը գոհունակությամբ արձանագրել է, որ Հայաստանի պետականության վերահաստատումից հետո հայ-իտալական միջպետական հարաբերությունների զգալի և էական զարգացում են ունեցել:
«Այսօր Հայաստանը և Իտալիան համագործակցում են քաղաքական, տնտեսական, ռազմական, միջխորհրդարանական, ռեգիոնալ, մշակութային և հումանիտար ոլորտներում: Մեր երկրները «բնական գործընկերներ են»: Մենք կիսում ենք նույն արժեհամակարգը, մեր ժողովուրդները նման են իրենց նիստուկացով, ընտանեկան արժեքներով, հաճախ նաև՝ բնավորությամբ, մեզ համար հասկանալի և ընկալելի են միմյանց խնդիրներն ու արժեքները:



