Սոչիում հրդեհից զոհվածների թվում կա 4 հայ
МЕЖДУНАРОДНОЕՍոչի քաղաքի Ադլերի շրջանում բռնկված հրդեհի զոհերի թվում կա ազգությամբ 4 հայ: Ինչպես հայտնում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է ՀՀ արտաքին գործերի նախարարության թվիթերի էջը՝ հղում անելով Սոչիում ՀՀ հյուպատոսությանը:
«Սոչիում ՀՀ հյուպատոսությունը հայտնում է, որ Ադլերում հրդեհի հետևանքով զոհվածների թվում կան ազգությամբ 4 հայեր։ Եվս մեկ հայ վիրավորվել է։ Վերջիններիս` ՀՀ քաղաքացիություն ունենալու վերաբերյալ տվյալները ճշտվում են»,- ասված է հաղորդագրությունում։
Հուլիսի 30-ին՝ ժամը 05:40-ին, (Մոսկվայի ժամանակով) Սոչի քաղաքի Ադլերի շրջանի Պրոսվեշչենիա փողոցի թիվ 81 տանը (2 հարկանի, 300 քմ) բռնկված հրդեհի հետևանքով զոհվել է 8, տուժել՝ 11 քաղաքացի:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
При поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природы
5
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира



