ՃՏՊ Երևան-Սևան ավտոճանապարհին. կա տուժած
ОБЩЕСТВОՀուլիսի 29-ին, ժամը 19:58-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 59-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ. կա տուժած, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
ԱԻՆ կայքը հայտնում է, որ դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Մ-4 ավտոճանապարհի Երևան-Սևան հատվածի 59-րդ կմ-ին բախվել են «BMW» (վարորդը՝ Մ. Գ.) և «Chevrolet Niva» մակնիշերի (վարորդը՝ Շ. Ծ.) ավտոմեքենաները։
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «Chevrolet Niva» մակնիշի ավտոմեքենայի ուղևորը՝ Ա. Մ.-ն (ծնվ. 1963թ․) քաղաքացիների ուժերով դուրս է բերվել ավտոմեքենայից և տեղափոխվել Սևանի ԲԿ։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները և կատարել ավտոճանապարհի լվացման աշխատանքներ:
1
Тонкое искусство «кайфаваться» над народом и все «бросить в карман народа»... «Паст»
2
Почему Пашинян так спешит? «Паст»
3
Как активный гражданин провалил план властей по подсчету голосов: «Паст»
4
Юридический «беспредел»: как пытаются «переварить» нарушения на выборах? «Паст»
5
«Добро пожаловать домой»: визит Мхитаряна в Академию футбольного клуба «Пюник»



