Մեծ Բրիտանիայի խորհրդարանը կառավարությանը կոչ է արել համախմբվել ՌԴ-ին դիմակայելու համար
МЕЖДУНАРОДНОЕՄեծ Բրիտանիայի խորհրդարանը կոչ է արել համախմբել կառավարական գերատեսչությունների աշխատանքը, որպեսզի դիմակայեն Ռուսաստանի կողմից աճող սպառնալիքին: Այսպիսի եզրակացություն է պարունակվում կիրակի հրապարակված խորհրդարանի «Ապատեղեկատվություն եւ ֆեյք նորություններ» զեկույցում, որի գլուխներից մեկը նվիրված է ՌԴ-ին, հայտնում է ՏԱՍՍ-ը:
Զեկույցում նշվում է, որ խորհրդարանական 6 կոմիտեներ իրենց ջանքերը միավորել են Միացյալ Թագավորության քաղաքական կյանքի վրա ռուսական ազդեցության դեմ պայքարում:
«Ուստի կառավարությունը պետք է համատեղ աշխատանքը համակարգի տարբեր իրավասու նախարարությունների հետ: Այդ գերատեսչությունները պետք է աշխատեն ոչ թե մեկուսացված ռեժիմում, այլ միասին, տեղեկությունների, հետախուզական տվյալների եւ փորձագիտական գիտելիքների փոխանակմամբ, դիմակայեն Ռուսաստանի եւ այլ չարամիտ խաղացողների կողմից աճող սպառնալիքին»,- նշված է զեկույցում:



