Հայկ Հարությունյանն առաջարկում է էլեկտրիֆիկացնել Երևանի հանրային տրանսպորտը, առավելություններն ավելի շատ են
ОБЩЕСТВОԷներգետիկայի հայկական գործակալության հիմնադիր, ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախկին փոխնախարար Հայկ Հարությունյանն առաջարկում է Երևանի հանրային տրանսպորտի բարեփոխումների շրջանակում գործարկել էլեկտրական շարժիչով ավտոբուսներ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նախկին փոխնախարարը նշել է այն առավելությունները, որոնք բնորոշ են հանրային տրանսպորտի էլեկտրաֆիկացումը: «Մոտ 90 տոկոս խնայողություն վառելիքի ծախսից, էական տնտեսումներշահագործման եւ պահպանման ծախսերից, զրո արտանետումներ եւ մաքուրօդ, աղմուկի կտրուկ նվազեցում, մեր միակ շանսը՝ վառելիքը տեղումարտադրել էլեկտրաէներգիայի տեսքով՝ տեղադրելով արևային վահանակներկանգառներում և ավտոկայաններում»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է նա։
Ըստ նրա՝ միակ բացասական կողմը կարող է լինել սկզբնական ներդրման չափը, որը, տարբեր մոդելներից կախված, միջինում 25 տոկոսով ավելի թանկ է, սակայն մասնագետները կանխատեսում են, որ մինչեւ 2025թ. գինը կհավասարվի։ «Լավատեղյակ լինելով մաքուր էներգիայի ֆինանսավորման մեխանիզմներին՝ հավաստիացնում եմ, որ, եթե Երևանը որոշի ամբողջովին էլեկտրիֆիկացնելհանրային տրանսպորտը, գրանտային և մեղմ վարկային ռեսուրսները այդսկզբնական գնի տարբերությունը նույնպես կչեզոքացնեն։ Ցանկացած այլներդրում հանրային տրանսպորտի մեջ հիմա կլինի ժամանակավրեպ։ Այսքանսպասել ենք։ Հիմա պետք է ամենալավն անել ու ամենաարդյունավետն անելբոլոր տեսանկյուններից»,- հավելել է նա:
Հայկ Հարությունյանի տեղեկացմամբ՝ վերջին 4 տարվա ընթացքում միայն Չինաստանում արտադրվող էլեկտրական ավտոբուսների տարեկան քանակը աճել է 100 անգամ՝ անցնելով 100 հազար հատի սահմանը: Դա բերել է գնի կտրուկ նվազեցման և արդեն իսկ շատ չինական, եվրոպական, ամերիկյան, նաև ռուսական քաղաքներ հստակ ծրագրեր են իրականացնում, որ ամբողջովին էլեկտրիֆիկացնեն հանրային տրանսպորտը։



