Կփոխվի՞ կառավարության բարեգործական հանձնաժողովի կազմը. «Փաստ»
ОБЩЕСТВОԿառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի կազմում դեռ կան մարդիկ, ովքեր բավական ժամանակ է՝ ազատվել են զբաղեցրած պաշտոններից: Նրանցից են սփյուռքի նախարարի նախկին տեղակալ Ֆիրդուս Զաքարյանը, «Հայաստան» համահայկական հիմնադրամի նախկին գործադիր տնօրեն Արա Վարդանյանը, ՀՀ ոստիկանության պետի նախկին տեղակալ Վարդան Եղիազարյանը և այլն: Ավելին, այս ընթացքում հանձնաժողովը շարունակում է նիստեր գումարել՝ ըստ ամենայնի «հներով»:
Հարցի շուրջ փորձեցինք պարզաբանում ստանալ կառավարության աշխատակազմի ղեկավարի տեղակալ, տեղեկատվության ազատության համար պատասխանատու Սարգիս Խանդանյանից: «Փաստ»–ի հետ զրույցում նա հայտնեց. «Հիմա այդ բարեգործական հանձնաժողովի կազմը նորից վերաձևավորվում է: Շուտով պատրաստ ու հասանելի կլինի հանրությանը»: Մնացած հարցերի մասով Ս. Խանդանյանն ուղղորդեց զանգահարել առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանի գրասենյակ, քանի որ նրանք են զբաղվում այդ հարցով: Արարատ Միրզոյանի խորհրդական Աննա Կարապետյանը մեզ հետ զրույցում հայտնեց, որ հանձնաժողովն իրենց դեռ չի ներկայացրել նոր կազմը` 1–2 օրվա ընթացքում պատրաստ կլինի: Նա հայտնեց նաև, որ պայմանավորված «Բարեգործության մասին» օրենքում փոփոխություններով` հանձնաժողովը փորձում է իր կանոնադրությունն ու փաստաթղթերը համապատասխանեցնել օրենքին:
Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում



