Միջնորդությունները մերժվեցին. ԲՀԿ-ն հանդես կգա քաղաքական հայտարարությամբ. «Փաստ»
ОБЩЕСТВО«Փաստ» օրաթերթը գրում է.
Երեկ դատարանը մերժեց Գագիկ Ծառուկյանի թիկնազորի պետ Էդուարդ Բաբայանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունները: Այս հանգամանքը ԲՀԿ-ում տարօրինակ են համարում: Մասնավորաբար, ԱԺ «Ծառուկյան դաշինք» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը «Փաստի» հետ զրույցում նշեց, որ իրենք դատարանի գործողություններում միտում են տեսնում: ԲՀԿ-ն հետևություններ կանի և առաջիկայում հանդես կգա քաղաքական հայտարարությամբ, ասաց պատգամավորը՝ հավելելով, որ անհասկանալի է Էդուարդ Բաբայանի գործով միջնորդության մերժումը, երբ ոմանց պարբերաբար ստորագրությամբ կամ գրավի դիմաց ազատ են արձակում:
Հիշեցնենք, որ Բաբայանն արդեն 23 օր անազատության մեջ է: Նա մեղադրվում է Վյաչեսլավ Հարությունովին ծեծելու մեջ, այնինչ վերջինս հերքել և մինչ օրս հերքում է, որ իրեն ծեծել են։ Նախօրեին նա այդ ամենը մանրամասն ներկայացրել է նաև դատարանին, թե ինչպես է իրականում տեղի ունեցել դեպքը։
Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում



