Ереван, 27.Июнь.2026,
00
:
00
ВАЖНО


Փաշինյան-Թրամփ հանդիպման հարցը Պետքարտուղարության գործընկերների հետ քննարկման օրակարգում է. ԱՄՆ-ում ՀՀ դեսպան

ПОЛИТИКА

Փաշինյան-Թրամփ հանդիպման հարցն Պետքարտուղարության գործընկերների հետ քննարկման օրակարգում է: Այս մասին հայտարարել է ԱՄՆ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Գրիգոր Հովհաննիսյանը՝ Հայաստանի հանրային հեռուստաընկերության «Օրակարգ» լրատվական հաղորդմանը տված հարցազրույցում: 

«Պետքարտուղարության մեր գործընկերների հետ քննարկում ենք վարչապետ Փաշինյան-նախագահ Թրամփ հանդիպման անցկացման հնարավորությունները սեղմ ժամկետներում և այդ հարցը օրակարգային է»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ ասել է դեսպանը:   

Նա անդրադարձել է այն դիտարկմանը, թե ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը ԱՄՆ այցի ընթացքում դեմոկրատ կոնգրեսականներին խնդրել է կազմակերպել հանրապետական նախագահ Թրամփի և վարչապետ Փաշինյանի հանդիպումը: Գրիգոր Հովհաննիսյանը նշել է, որ դրանք կեղծ լուրեր են, ապատեղեկատվություն:

 
«Ասեմ, որ Արարատ Միրզոյանը հանդիպել է թե՛ դեմոկրատներին, թե՛ հանրապետականներին: Նրանք հանդիպումների ժամանակ տեղեկացրեցին, որ նման դեմարշ պետք է անեն, մի բան, որ նախկինում էլ արվել է: Այսինքն՝ օրենսդիրը դիմում է նախագահական աշխատակազմ՝ քաջալերելով նման հանդիպման անցկացումը: Կեղծ մեկնաբանումն այստեղ անթույլատրելի է: Նախաձեռնությունը գալիս է կոնգրեսականներից»,- շեշտել է դեսպանը: 


Ի պատասխան այն դիտարկմանը, թե կա շրջանառվող  կարծիք, որ Արարատ Միրզոյանի ԱՄՆ կատարած այցից հետո որոշվել է արգելափակել «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրի հնարավոր մուտքը Հայաստան, դեսպանը նշել է, որ որոշումը կայացվել է Արարատ Միրզոյանի ԱՄՆ կատարած այցից առաջ: 

«Ցավոք, պետք է նշեմ, որ 2018-2019 թվականներին Հայաստանը չպետք է դիտարկվի որպես «Հազարամյակի մարտահրավերներ» կորպորացիայի կողմից շահառու երկիր: Որոշումն ընդունվել է Համաշխարհային բանկի կողմից ՝ հիմնվելով այն տեխնիկական տվյալների ուսումնասիրությունների վրա, որ Հայաստանը թույլ տվեց դասակարգել որպես բարձր միջին եկամուտ ունեցող երկիր, ինչը, գոյություն ունեցող չափորոշիչների համաձայն, թույլ չի տալիս Հայաստանը ներառել այդ ծրագրում:  Որոշումն ընդունվել է անսպասելի՝ հուլիսի սկզբին: Ասեմ, որ այն անսպասելի էր թե՛ մեր, թե՛ Պետքարտուղարության մեր գործընկերների համար: Որոշումն ընդունվել էր առաջին փոխվարչապետի այցից մոտ երկու շաբաթ առաջ, որևէ կապ չունի իր այցելության արդյունքների հետ»,- ասել է նա: 

Ավելին՝ դեսպանը նշել է, որ փոխվարչապետի այցելության ընթացքում քննարկվել են լրացուցիչ այն հնարավորությունները, որոնք թույլ կտան երկու երկրների օրակարգի հագեցվածությունը պահպանել առանց «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրի: Այս առումով Հայաստանը քննարկումների մեջ է իր ամերիկացի գործընկերների հետ: Դեսպան Հովհաննիսյանն ընդգծել է, որ չպետք է սևեռվել մեկ ծրագրի վրա, երկու երկրների հարաբերություններն այնքան բազմաշերտ են, այնքան հնարավորությունները շատ են, որ պետք է փնտրել դիվերսիֆիկացիա: 

Դեսպանն անդրադարձել է  նաև սոցիալական ցանցերում քննարկվող այն հարցերին, թե ՀՀ առաջին փոխվարչապետը նախաձեռնել է չհաշվարկված հանդիպումներ և մասնակցել դրանց: 

«Միջպետական հարաբերություններում սիմետրիկ հանդիպումները ընդունված կարգ են, բայց միայն հավասարազոր մակարդակների հանդիպումը չի կարող առաջ տանել միջպետական հարաբերությունները: Կարող եմ ասել, որ անցումային այս շրջանում,  Թրամփի ադմինիստրացիայի հաստատումից հետո մեր հարաբերություններն այդպես սիմետրիկ չեն եղել: Օրինակ, Հայաստանի նախագահն ու վարչապետն ընդունել են ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալներին, չնայած դրան, այս տարիների ընթացքում մեր հարաբերությունները պահպանվել են բարձր մակարդակի վրա: Ինչ վերաբերում է Արարատ Միրզոյանի այցին, ապա նա Նյու Յորքում էր, ներկայացնելու Հայաստանի զեկույցը, օգտվելով առիթից՝ հնարավորություն ընձեռվեց հրավիրել Վաշինգտոն, որպեսզի կայանան մի քանի կարևոր հանդիպումներ՝ տեղյակ պահելու հայաստանյան փոփոխությունների մասին»,- նշել է նա:

На последнем раздельном пляже Европы вспыхнула драка: туристка нарушила столетний запрет и прорвалась к мужчинамВ Новой Зеландии отменили более 100 авиарейсов из-за ураганного ветра и штормаЮнибанк и благотворительный фонд «Ванк» поддержали проведение показательного матча по баскетболу на колясках ВТБ (Армения) отмечает рост спроса на продукты агрокредитования Гукасян вмешался в законную деятельность должностного лица, в связи с чем возбуждено уголовное дело — СККрупнейшие в Армении системы QR-платежей будут сотрудничать: ArcaQR и IdramNetУ КС одна миссия — зафиксировать факт массовых нарушений избирательного процесса: Арам ВардеванянАрмянские школьники завоевали 4 медали на Международной олимпиаде по географииРоссия полностью остановила импорт рыбы из АрменииПропасть в сфере безопасности и необходимость спасения государственности: предупреждение Аршака Карапетяна: «Паст»Новая мина Баку под мирным договором: почему молчит Ереван? «Паст»Не помогла даже откровенная поддержка ЕС и США: выборы стали также своеобразным референдумом: «Паст»Почему Аветик Чалабян вновь оказался в центре внимания властей? «Паст»Политическая месть ценой экономической безопасности: «Паст»Ложная повестка искусственного государства. Аршак КарапетянВ Юнибанке теперь можно зарегистрировать бизнесДо 20% idcoin за международные покупки при оплате картами Visa от IDBankНе просто запрет на абрикосы: сколько Армения может потерять от российских ограниченийАресты оппозиции носят пропагандистский характер: Левон КочарянЕАЭС для Армении лучше других интеграционных вариантов — Песков ИИ-решения, расширение географии и многое другое: новые возможности и предложения Eventhub Аветику Чалабяну предъявлено обвинение якобы за воспрепятствование реализации избирательного права — адвокатЛарри Гагосян станет героем документального фильмаЛарри Гагосян станет героем документального фильмаФлаг Арцаха – на чемпионате мира по футболуЧлены Конгресса США присоединились к АNCА с требованием освободить армянских пленных на 1000-й день заключенияTUMO теперь и в КазахстанеВ Армении рано утром был задержан Аветик ЧалабянЮнибанк и Unisport приняли участие в забеге «Tricolor» Yerevan Beat Run Moody’s подтвердило рейтинг IDBank на уровне «Ba3» со стабильным прогнозомОбновленный Центр продаж и обслуживания Ucom открылся по адресу Багратуняц 16 Когда любая уступка превращается в отправную точку для новых требований: «Паст»Почему власть сама ставит себя в нелепое положение? «Паст» От «бастиона демократии» остался только «бастион» — с проржавевшим авторитаризмом: «Паст» Армения сохраняет права и обязательства в ОДКБ: Мария ЗахароваПомощь от государства остается на словах: цветы дешевеют, кредиты давят на производителейСегодня состоится Общее годовое собрание акционеров Юнибанка: чистая прибыль банка составила 9,8 млрд драмов Женская сборная Армении по теннису добилась исторического успеха, вернувшись во II группу спустя 17 лет Двое судей КС не участвуют в рассмотрении дела об оспаривании итогов выборовАрмянские теннисистки пробились во вторую группу впервые за 17 летАрмянское вино удовлетворено Большой золотой медалью на конгрессе Mondial de BruxellesОАО «Телеком Армения» и ОАО «Азертелеком» подписали соглашение о транзите интернет-трафика Арестован сын Мартуна ГригорянаФабрика по производству врагов. Ложные тезисы о «российском вмешательстве» как инструмент политических преследований: Роберт АмстердамКакой закон, какие урегулирования, кому они нужны? «Паст»Тонкое искусство «кайфаваться» над народом и все «бросить в карман народа»... «Паст»«Фокус» университета Брюсова: объявление о бесплатных местах в последнюю минуту։ «Паст»Односторонняя повестка уступок и политика молчания официального Еревана: «Паст»Давление силовой вертикали и императив поствыборной консолидации։ сигналы Самвела Карапетяна: «Паст»Административный суд признал бездействие полиции незаконным