ՔԿԾ մի շարք ծառայողներ պարգևատրվել են կրծքանշաններով
ПОЛИТИКАՀուլիսի 23-ին ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայությունում տեղի է ունեցել մի խումբ ծառայողների՝ կրծքանշաններով պարգևատրման արարողությունը:
Այս մասին հայտնում են ՀՀ ԱՆ ՔԿԾ հանրային կապերի բաժնից։
Հաղորդագրության մեջ ասվում է. «ՀՀ սահմանադրության օրվա կապակցությամբ ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանի հրամանով ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետ, արդարադատության գնդապետ Ա. Մխոյանի միջնորդությամբ ծառայողական պարտականությունները և առաջադրանքները պատշաճ կատարելու համար 18 ծառայող պարգևատրվեց «10 տարի անբասիր ծառայության համար» կրծքանշանով, 8 ծառայող՝ «15 տարի անբասիր ծառայության համար» կրծքանշանով, «20 տարի անբասիր ծառայության համար» կրծքանշանով պարգևատրվեցին 13 ծառայող:
Կրծքանշանները քրեակատարողական ծառայողներին հանդիսավոր պայմաններում հանձնեց ծառայության պետ Ա. Մխոյանը:



