Ереван, 14.Октябрь.2026,
00
:
00
ВАЖНО


«Կուսակցականացված կառավարումն իր հերթին այլասերություն է, ուրիշ ոչինչ». «Փաստ»

ИНТЕРВЬЮ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հասարակական–քաղաքական գործիչ Վիգեն Խաչատրյանը, ով Վանո Սիրադեղյանի քաղաքապետ եղած ժամանակ փոխքաղաքապետի պաշտոն է զբաղեցրել, համաձայն չէ, որ քաղաքապետները վարչապետի կողմից նշանակվեն: Ճիշտ չի համարում նաև, երբ Երևանի ավագանու և ԱԺ ընտրությունների միջև զուգահեռներ են անցկացվում:

Վ. Խաչատրյանը նաև մարզպետի պաշտոն է զբաղեցրել, այսինքն, ենթադրաբար, բավականին մոտիկից ու ներսից է ծանոթ այդ պաշտոններին նշանակվելու «առավելություններին» ու «թերություններին»: Նրա համոզմամբ, սակայն, ամենակարևոր հարցն այն է, թե քաղաքական առումով այսօր ինչ ունենք: Ելնելով իրողությունից, որ մեծ լեգիտիմություն ունեցող վարչապետ ունենք, ուստի առաջիկա ավագանու ընտրությունների ժամանակ նրա դիրքորոշումից է կախված, թե ավագանիում որ կուսակցությունը մեծամասնություն կկազմի: Իսկ նրանք, ովքեր պատրաստվում են հարստանալու համար քաղաքապետ դառնալ, Վ. Խաչատրյանի կարծիքով, պետք է հասկանան, որ իրենք կխայտառակվեն, քանի որ շատ բան է փոխվում մեր երկրում: Բայց որ քաղաքին նոր դեմք է պետք, միանշանակ է:

ՏԻՄ ընտրությունները քաղաքականացնելը, Վ. Խաչատրյանի կարծիքով, թեև ողջունելի չէ, բայց միևնույն ժամանակ չի նշանակում, որ քաղաքական ուժերը չպետք է ՏԻՄ ընտրություններին մասնակցեն և պատասխանատվություն չստանձնեն: 

«Այսպես, թե այնպես, իհարկե, այդտեղ քաղաքական երանգ կա և դրանից խուսափել անհնար է, բայց ավագանու և ՏԻՄ աշխատանքների քաղաքականացումն, իմ կարծիքով, անընդունելի է: Համայնքի առջև ծառացած խնդիրների հարցն այլ է: Եվ պարտադիր չի, որ նա անպայման կուսակցական լինի, քանի որ քաղաքաշինությունն ինքնին բոլորովին այլ խնդիրների է առնչվում: Ցանկացած կուսակցության ծրագրում պետք է լինի նաև տվյալ կուսակցության մոտեցումը քաղաքաշինության պրոբլեմներին, քանի որ քաղաքների ենթակառուցվածքների խնդիրը ոչ միայն աղբահանությունը, ջրամատակարարումն ու կանաչապատումն է, այլ ընդհանրապես այն միջավայրի ձևավորումը, որտեղ տվյալ քաղաքի բնակիչը պետք է իրեն հարմարավետ զգա: Այս ամենը հաշվի առնելով, անշուշտ, քաղաքի գլխավոր մենեջերը՝ քաղաքապետը, պետք է այսօրինակ հարցերի գիտակը լինի: Իսկ կուսակցությունը, որի ներկայացուցիչները ավագանիում մեծամասնություն կազմեն և, հետևաբար, պատասխանատվություն ստանձնեն քաղաքապետի թեկնածու առաջադրելու հարցում, պետք է այն հարցին պատասխանեն, թե տվյալ թեկնածուն քաղաքաշինության և ենթակառուցվածքների մասնագե՞տ է, թե՞ ոչ: Այսինքն, այս առումով քաղաքապետի պաշտոնը քաղաքական պաշտոն չէ»,– համոզված է Վ. Խաչատրյանը:

Քաղաքական գործչի կարծիքով, թեև ճիշտ չէ ընտրությունների քաղաքականացումը, բայց ներկա իրավիճակում լավ կլինի, որ կուսակցությունները հայտարարեն նաև, թե ով է լինելու քաղաքապետի իրենց թեկնածուն և մեծամասնություն կազմելու դեպքում ով է կառավարելու Երևանը: 

«Սովորաբար, կուսակցության ցուցակի առաջին համարը ապագա քաղաքապետի թեկնածուն է լինում, բայց, իմ կարծիքով, դա բոլորովին պարտադիր չէ: Ավելին, պարտադիր չէ, որ քաղաքապետը, վարչության պետերը տվյալ կուսակցություններից լինեն: Նման մոտեցումները սխալ են: Եվ ամենակարևորը՝ մայրաքաղաքի ենթակառուցվածքային ստորաբաժանումները երբևէ չպետք է խորհրդարանական ընտրությունների ժամանակ տվյալ կուսակցությանը ծառայեն: Սա նույնպես պետք է բացառել: Դա մի մոտեցում է, որը մեզ մոտ դեռ չի եղել: Եվ բոլոր այն անձինք, ովքեր հավակնում են քաղաքապետ լինել, պետք է մոռանան, որ իրենք պետք է իրենց ներկայացնող ուժի հաջողությունը երաշխավորեն խորհրդարանական ընտրությունների ժամանակ: Սա քաղաքական կյանքի այլասերում է, և չի կարելի նման ձևով առաջ շարժվել»,– ասաց Վ. Խաչատրյանը:

Քաղաքական գործչի կարծիքով Երևանի համայնքներն ինքնակառավարումից զրկելը ճիշտ չէր, և դրանից հետո Երևանի քաղաքապետի ընտրությունները քաղաքականացվեցին: Դրա փոխարեն պետք էր ներդնել երկաստիճան կառավարման համակարգ, ընդ որում՝ ոչ միայն Երևանում, այլև մարզերում, որպեսզի ընտրողն իրեն օտարված չզգա իշխանությունից: 

«Ես մարզպետ աշխատել եմ և գիտեմ, որ այն լիազորություններից զրկված մի մարմին է, որն ավելի շատ կատարող է և մարզի զարգացման հարցերով զբաղվելու որևէ լուրջ լծակ չունի: Ամենակարևորը՝ նաև ինքնուրույնություն և բյուջե չունի: Դա սխալ է: 30 տարի այնպիսի մթնոլորտ ենք ձևավորել, որ իշխանությունը նրա համար է, որ մեզ լավ պահի: Եվ սա անպատասխանատվության ու ամենաթողության մթնոլորտ է ծնել: Մարդիկ պետք է հասկանան, որ իրենք են պատասխանատու իրենց վիճակի համար, բայց դա միայն մի դեպքում է հնարավոր, երբ բոլորը հավասար լինեն օրենքի առջև և որևէ մարդ չխուսափի պատասխանատվությունից»,– ասաց Վ. Խաչատրյանը: 

Դիտարկմանը, որ մայրաքաղաքն այդ ճանապարհով արդեն անցել է, և ժամանակը ցույց տվեց, որ երբ թաղապետերին ընտրում էին թաղամասերի բնակիչները, ոտքի կանգնեցին թաղային հեղինակությունները և ամեն ինչ ավելի այլասերվեց, Վ. Խաչատրյանը պատասխանեց.

«Երբ երկրում այնպիսի մթնոլորտ է տիրում, որ պաշտոնի են գալիս թալանելու և հարստանալու համար, այդ այլասերված բոլոր երևույթները ծաղկում են: Բայց երբ երկրում մթնոլորտ է ձևավորվում, որ որևէ պաշտոն պատիվ բերող և հասարակությանը սպասարկելու առիթ է, նմանատիպ այլանդակ երևույթները ինքնին վերանում են: Երբ այսօր մենք տեսնում ենք, թե պետական համակարգն ինչպես է գործել, որ ոչ թե համակարգն է գործել, այլ փող աշխատող թայֆաները: Ամեն ինչ ջրի երես է բարձրանում, և երբ երկրում օրինականության մթնոլորտ ձևավորվի, մարդիկ հասկանան, որ բոլորը հավասար են և պատասխանատու են իրենց գործունեության համար, այդ ժամանակ գուցե ավելի ճիշտ կլինի վերադառնալ մեծամասնական համակարգին: Կուսակցականացված կառավարումն իր հերթին այլասերություն է, ուրիչ ոչինչ: Մենք նաև պետք է կուսակցապետությունից խուսափենք, իշխող կուսակցություն գաղափարից պետք է ձերբազատվենք: Այդ ժամանակ թաղերում փող բաժանողները, բանտախցերում հայտնվելու վտանգի պատճառով, այլևս չեն գա: Այսինքն, միջավայրն է համապատասխան արդյունք ծնում, և եթե մթնոլորտը փոխվի, ապա նորմալ արժեհամակարգը կվերականգնվի»: 

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

 

 

«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости АрменииЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации армянРальф Йирикян встретился с участниками программы Ucom Fellowship Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного управления Юнибанк стал главным спонсором AGBU Global Run в поддержку Camp NairiПо новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян» Моя задача — чтобы вы трезво оценили ситуацию. Аршак КарапетянUcom продолжает масштабную модернизацию сети, расширяя покрытие 5G и повышая качество связиНи один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак КарапетянОтношение армянского народа к русскому народу: глубже, чем геополитика Станьте акционером Юнибанка и приобретите бессрочные облигации с доходностью 13,25%Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак КарапетянПолный каталог Armflix вновь доступен на Uplay