«Վեոլիա Ջուր»-ն Արարատի մարզում վթարային ջրանջատում է կատարել
ОБЩЕСТВО«Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ն տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ Գառնի-Երասխ ջրատարի վրա տեղի ունեցած վթարի հետևանքով հուլիսի 22-ի ժամը 10:00-18:00-ը դադարեցվել է Արարատի մարզի Լանջազատ, Աբովյան, Արևշատ, Մխչյան, Մրգավետ, Դեղձուտ, Կանաչուտ, Գետազատ, Մրգանուշ, Վարդաշեն, Ներքին և Վերին Դվիններ, Այգեստան, Հնաբերդ, Բերդիկ, Նորաշեն, Վերին Արտաշատ, Բարձրաշեն, Այգեզարդ, Այգեպատ, Գինեվետ, Նոր Ուղի և Տափերական համայնքների ջրամատակարարումը:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին «Վեոլիա Ջուր» ընկերության հանրային կապերի ծառայությունից, ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
1
Выполняя требования агрессора, мира не достичь. Аршак Карапетян
2
IDBank представляет новую карту Mastercard World с преимуществами для путешествий и специальной акци...
3
Moody’s изменило прогноз по рейтингам IDBank на позитивный
4
Армения оказалась на грани исторической катастрофы․ Аршак Карапетян
5
Бывшие руководители Словакии требуют от Никола Пашиняна прекратить политические преследования и давл...



