Արմեն Սարգսյանը Պետրոս Թերզյանի հետ «Հայաստան» հիմնադրամում ծագած խնդիրներն է քննարկել
ПОЛИТИКАՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն այսօր՝ հուլիսի 16-ին ընդունել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի Ֆրանսիայի տեղական մարմնի ատենապետ Պետրոս Թերզյանին: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ նախագահի աշխատակազմի մամուլի ծառայությունից:
Նշենք, որ Պետրոս Թերզյանը ժամանակավորապես ստանձնել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր վարչության ղեկավարումը:
Զրույցի ընթացքում մտքեր են փոխանակվել հիմնադրամի ընթացիկ կազմակերպական հարցերի եւ հետագա գործունեության շուրջ՝ հույս հայտնելով, որ համատեղ ջանքերով կլուծվեն ծագած խնդիրները եւ կշարունակվեն Հայաստանում եւ Արցախում հիմնադրամի բարեգործական ծրագրերը:
1
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
2
Заявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации ...
3
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира
4
IDBank и фонд «Декавва» поддерживают жителей Арцаха
5
Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»



