Հաղթանակի այգում վանդակի մեջ պահվող կարմիրգրքյան գիշատիչ բվեճին տեղափոխեցին կենդանաբանական այգի
ОБЩЕСТВОՀաղթանակի այգում վանդակի մեջ պահվող կարմիրգրքյան գիշատիչ բվեճին հուլիսի 13-ին տեղափոխեցին Երևանի կենդանաբանական այգի: «Արմենպրես»-ի հետ զրույցում կենդանաբանական այգուց տեղեկացրին, որ կենդանին մոտ 40 օր կարանտինային շրջան կանցնի, ապա պայմաններ կստեղծվեն թռչնին ցուցադրելու համար: «Բվեճը մոտավոր հաշվարկներով 30-40 տարեկան է: Այդ տեսակի թռչուններն ապրում են մինչև 80 տարի: Թռչունին վնասված են բերել «Հաղթանակի» այգի: Նրա աչքը վնասված է, բայց ընդհանուր առմամբ առույգ է»,-տեղեկացրին այգուց:
Բվեճը ՀՀ Կարմիր գրքի տվյալների համաձայն սակավաթիվ ու խոցելի տեսակ է: Տեսակն ընդգրկված է ԲՊՄՄ Կարմիր ցուցակում «Խոցելի» կարգավիճակով: Թռչունը բնադրում է տարբեր գոտիներում` կիսաանապատից մինչև լեռնային տափաստաններ:
1
Выполняя требования агрессора, мира не достичь. Аршак Карапетян
2
IDBank представляет новую карту Mastercard World с преимуществами для путешествий и специальной акци...
3
Moody’s изменило прогноз по рейтингам IDBank на позитивный
4
Армения оказалась на грани исторической катастрофы․ Аршак Карапетян
5
Бывшие руководители Словакии требуют от Никола Пашиняна прекратить политические преследования и давл...



