Սթափության բժշկական ցուցում. «Փաստ»
ПОЛИТИКА«Փաստ» օրաթերթը գրում է.
Ձերբակալվել է, կալանավորվել է, բերման է ենթարկվել, ստորագրությամբ ազատ է արձակվել: Այս 4 արտահայտությունները վերջին շրջանում առիթ են դառնում, կարելի է ասել, հանրության զանգվածային հոգեխանգարմունքի: Չէ, մի փոքր սխալվեցինք` ոչ թե արտահայտություններ, այլ հստակ բացատրություն և բովանդակություն ունեցող իրավաբանական տերմիններ, որոնք պարզապես բառեր չեն: Այս տարրական փաստը ավելի ու ավելի է հեռանում հանրային գիտակցությունից, ինչի արդյունքում մենք սկսել ենք ամեն օր հանդիպել այս կամ այն անհատի ձերբակալության, կալանավորման կամ բերման ենթարկման ժամանակ առաջացող հանրային խինդ-ուրախության և հակառակը` զանգվածային հիասթափության` ստորագրությամբ ազատ արձակվելու կամ էլ պարզապես, քննաչական գործողություններից հետո, այդ անհատների ազատ արձակվելու պատճառով:
Կներեք, բայց սա արդեն իռացիոնաություն է, քանի որ ուժային, քննչական կամ ոստիկանական մարմիններն իրականացնում են իրենց պաշտոնեական գործառույթները: Վերջիններս ունեն հստակ ընթացակարգ, կանոններ, առանձնահատկություններ, սահմանափակումներ և իրավական բովանդակություն: Սա պարզապես նշանակում է, որ մարդիկ աշխատում են, լավ թե վատ, բոլորովին այլ խնդիր է, սակայն հաստատ լայն հանրության որոշման խնդիրը չէ: Այլ կերպ ասած, նորմալ չէ, երբ որևէ ձերբակալության կամ բերման ենթարկման դեպքում հանրությունը շտապում է ոգևորության իռացիոնալ գնահատական տալ վերոնշյալ մարմինների աշխատանքին և նույն ոգևորությամբ, սակայն հակառակ տրամադրվածությամբ և հիասթափվածությամբ, արդեն բացասական գնահատական տալ նույն մարմինների աշխատանքին: Այստեղ արդեն, իսկապես, խորքային հարց է ծագում, արդյո՞ք մեր հանրության համար հրատապ խնդիր է դառնում իրավագիտակցության, իրավագիտության և իրավաբանական գիտելիքների զարգացումը, թե՞ մեր հանրության համար բժշկական պարտադիր ցուցում են դառնում սառը դատողությունը և իրադարձությունները բազմակողմանի տեսնելու և ընկալելու հատկության ձևավորումը:
Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում



