Ереван, 27.Июнь.2026,
00
:
00
ВАЖНО


Երբ եկե­ղե­ցա­կան­ներն էլ «դու­խա­վոր­վե­լու» կա­րիք ունեն. «Փաստ»

ПОЛИТИКА

«Փաստ» օրաթերթը գրում է.

Այն, ինչ կատարվում է վերջին շրջանում Հայ առաքելական եկեղեցու շուրջ և հատկապես այն, ինչ կատարվեց երեկ, երբ մի խումբ անձինք արդեն հանրությանը հայտնի ցուցարար Հայր Կորյունի գլխավորությամբ անդիմակ ներխուժեցին Դիվանատուն (շնորհքով, թե անշնորհք՝ այլ հարց է), կարծես պետք է որ ոչ մի կապ չունենային մայիսյան իշխանափոխության հետ: Կապ պիտի որ չունենային, քանի որ առիթ կամ անառիթ սիրում ենք հայտարարել, որ եկեղեցին ու պետությունն անջատ են: Սակայն հենց միայն երեկվա իրադարձությունները վկայեցին, որ եկեղեցին ու պետությունն անջատ են միայն այնքանով, որ առաջինը հարկ չի վճարում, իսկ ունեցած ոսկին ու թանկարժեք ողջ հարստությունն իր սեփականությունն է: Սակայն մի քանի հանգամանք եկան ցույց տալու, որ մնացյալ բոլոր առումներով գոնե Վազգեն Վեհափառից հետո եկեղեցին երբեք էլ անջատ չի եղել: Բայց անջատ չի եղել ոչ թե պետությունից, այլ առաջին հերթին իշխանություններից: Մենք անկեղծորեն հավատում ենք, որ Հայր Կորյունի ցուցարարական «տաղանդի» հանկարծակի բռնկման թիկունքում ներկայիս իշխանությունները չեն կանգնած, կամ գոնե նրանց կողմից չի հրահրվում այս ամենը: Բայց միայն այն հանգամանքը, որ սույն պարոնը արթնացել է հենց իշխանափոխությունից հետո, շատ բազմախոսուն է: Մի՞թե կաթողիկոսի՝ դուստր ունենալու կամ Գեղարդը վաճառած լինելու կամ դրա մի կտորը նվիրած լինելու (թեկուզ հերքվեց), կամ այլ «անօրինականությունների» մասին տեղեկությունների կամ «սլիվների» մասին հենց այս օրերին տեղեկացան: Վստահաբար՝ ոչ: Սակայն եթե նախկինում վախենում էին այդ մասին հայտարարել, ապա պետք է տղամարդկություն ունենան ու պարզ, շիտակ այդ մասին խոսեն: Հակառակ դեպքում երկակի ստանդարտներ կիրառողների պահվածքը ոչ պակաս հակաքրիստոնեական է: Հաջորդ հարցը, որ ապացուցում է նախորդ տարիներին իշխանությունների հետ սերտաճած լինելու հարցը: Բողոքավոր զանգվածը ընդամենը մի քանի հոգուց բաղկացած ինչ-որ խմբավորում է, եթե անկեղծ լինենք՝ թափթփված, անկազմակերպ, ընդամենը ղժղժացող մասսա, որոնց լուրջ վերաբերվելը կարող է մեծ մեղք համարվել: Բայց հենց թեկուզ այս մի քանի հոգու ըմբոստությունը կաթվածահար է արել Մայր Աթոռի գործունեությունը, ափերից դուրս բերել որոշ բարձրաստիճան հոգևորականների, քանի որ Բաղրամյան 26-ի ոչ միայն «դաբրոն» չունեն, այլև հրահանգ չունեն, թե ինչպես վարվեն, ինչ խոսեն: Արդյունքում դիվանապետը մի բան է ասում, տեղեկատվության պատասխանատուն այլ բան է ասում, իսկ վերջնարդյունքում հարված է ստանում առաջինը պետականորեն քրիստոնեությունն ընդունած երկրի ու ժողովրդի եկեղեցին: Մենք, իհարկե, չենք ուզում առաջնորդվել «թուրքը տեսնում, ուրախանում է» կամ «աղանդավորները տեսնում, ուրախանում են» սոցցանցային նեղ մտածողությամբ: Բայց որ անվերապահորեն խախտվում են մեր հայրենակիցների հավատի հիմքերը, երկու կարծիք լինել չի կարող: Ու սրա համար միայն այս իրադարձությունները չեն մեղավոր: Տարիներ շարունակ «պետության մեջ պետություն» կառուցած եկեղեցին էական քայլեր չի արել հավատավոր ժողովրդի կողքին լինելու, կործանարար աղանդներից հեռու պահելու, մարդկանց դեպի Առաքելական եկեղեցի բերելու ուղղությամբ, փոխարենը վերածվել էր պարզ մոմավաճառի, պատարագներն ու քարոզները վաղուց արդեն մեր հանրության համար անհասկանալի լեզվով ու «զուբրյոշկով» մատուցող, անհամբեր մկրտության, հարսանյաց ու թաղման արարողությունների սպասող ու խաչհամբույրը կուռք դարձրած քահանայախմբի, «բենթլիների» ու այլ վայելքների սիրահարների ապաստանատեղիի: Այս շարքը երկար կարելի է շարունակել: Սակայն մի բան հստակ է, որ ինչքան էլ եկեղեցին ու պետությունն անջատ են սահմանադրորեն, սակայն անջատ չեն եկեղեցին ու ժողովուրդը, ուրեմն նոր ժամանակների հետ եկեղեցին էլ վերափոխման կարիք ունի: Բայց ոչ միայն «եթե Նիկոլը կարողացավ, ես ինչով եմ պակաս» կարգախոսով Հայր Կորյունի ու իր կողքին գտնվող շատ կասկածելի ոմանց միջոցով միայն, այլ հենց եկեղեցու ազնիվ ու պարկեշտ բազում սպասավորների միջոցով: Իսկ այդպիսիք, վստահ ենք, քիչ չեն, ու նրանք ևս վատ են զգում այն բոլոր արատներից, որ կան: Ուղղակի հարկավոր է «դուխավորվել» ու վերջ: Ընդ որում, պարտադիր չէ հենց Կաթողիկոսի հրաժարականի միջոցով, թեպետ, որքան էլ աննախադեպ, դա էլ կարող է լուծում լինել: Իսկ թե ով դրանից կուրախանա, թքած: Կարևորը՝ հետո արդեն այդ ուրախացողները շատ պիտի տխրեն, քանզի մեր եկեղեցին ավելի հզոր ու ավելի մաքուր պիտի դառնա...

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

 

На последнем раздельном пляже Европы вспыхнула драка: туристка нарушила столетний запрет и прорвалась к мужчинамВ Новой Зеландии отменили более 100 авиарейсов из-за ураганного ветра и штормаЮнибанк и благотворительный фонд «Ванк» поддержали проведение показательного матча по баскетболу на колясках ВТБ (Армения) отмечает рост спроса на продукты агрокредитования Гукасян вмешался в законную деятельность должностного лица, в связи с чем возбуждено уголовное дело — СККрупнейшие в Армении системы QR-платежей будут сотрудничать: ArcaQR и IdramNetУ КС одна миссия — зафиксировать факт массовых нарушений избирательного процесса: Арам ВардеванянАрмянские школьники завоевали 4 медали на Международной олимпиаде по географииРоссия полностью остановила импорт рыбы из АрменииПропасть в сфере безопасности и необходимость спасения государственности: предупреждение Аршака Карапетяна: «Паст»Новая мина Баку под мирным договором: почему молчит Ереван? «Паст»Не помогла даже откровенная поддержка ЕС и США: выборы стали также своеобразным референдумом: «Паст»Почему Аветик Чалабян вновь оказался в центре внимания властей? «Паст»Политическая месть ценой экономической безопасности: «Паст»Ложная повестка искусственного государства. Аршак КарапетянВ Юнибанке теперь можно зарегистрировать бизнесДо 20% idcoin за международные покупки при оплате картами Visa от IDBankНе просто запрет на абрикосы: сколько Армения может потерять от российских ограниченийАресты оппозиции носят пропагандистский характер: Левон КочарянЕАЭС для Армении лучше других интеграционных вариантов — Песков ИИ-решения, расширение географии и многое другое: новые возможности и предложения Eventhub Аветику Чалабяну предъявлено обвинение якобы за воспрепятствование реализации избирательного права — адвокатЛарри Гагосян станет героем документального фильмаЛарри Гагосян станет героем документального фильмаФлаг Арцаха – на чемпионате мира по футболуЧлены Конгресса США присоединились к АNCА с требованием освободить армянских пленных на 1000-й день заключенияTUMO теперь и в КазахстанеВ Армении рано утром был задержан Аветик ЧалабянЮнибанк и Unisport приняли участие в забеге «Tricolor» Yerevan Beat Run Moody’s подтвердило рейтинг IDBank на уровне «Ba3» со стабильным прогнозомОбновленный Центр продаж и обслуживания Ucom открылся по адресу Багратуняц 16 Когда любая уступка превращается в отправную точку для новых требований: «Паст»Почему власть сама ставит себя в нелепое положение? «Паст» От «бастиона демократии» остался только «бастион» — с проржавевшим авторитаризмом: «Паст» Армения сохраняет права и обязательства в ОДКБ: Мария ЗахароваПомощь от государства остается на словах: цветы дешевеют, кредиты давят на производителейСегодня состоится Общее годовое собрание акционеров Юнибанка: чистая прибыль банка составила 9,8 млрд драмов Женская сборная Армении по теннису добилась исторического успеха, вернувшись во II группу спустя 17 лет Двое судей КС не участвуют в рассмотрении дела об оспаривании итогов выборовАрмянские теннисистки пробились во вторую группу впервые за 17 летАрмянское вино удовлетворено Большой золотой медалью на конгрессе Mondial de BruxellesОАО «Телеком Армения» и ОАО «Азертелеком» подписали соглашение о транзите интернет-трафика Арестован сын Мартуна ГригорянаФабрика по производству врагов. Ложные тезисы о «российском вмешательстве» как инструмент политических преследований: Роберт АмстердамКакой закон, какие урегулирования, кому они нужны? «Паст»Тонкое искусство «кайфаваться» над народом и все «бросить в карман народа»... «Паст»«Фокус» университета Брюсова: объявление о бесплатных местах в последнюю минуту։ «Паст»Односторонняя повестка уступок и политика молчания официального Еревана: «Паст»Давление силовой вертикали и императив поствыборной консолидации։ сигналы Самвела Карапетяна: «Паст»Административный суд признал бездействие полиции незаконным