Հայկական կազմակերպությունների բողոքի արդյունքում Ֆրանսիայի ամենամեծ գրախանութների ցանցում արգելվել է Հայոց ցեղասպանությունը ժխտող գրքի վաճառքը
ОБЩЕСТВОՀանդիպման ընթացում որոշում է կայացվել հանել գիրքը վաճառքից:
«Վալենց քաղաքի գրախանութի ղեկավարն առաջարկեց, որ հայկական միությունն իր բողոքը ներկայացնի նաև Փարիզի կենտրոնական գրասենյակ»,- պատմեց Գրիգոր Ամիրզայանը՝ հավելելով, որ նա և իր համախոհները այնուհետ գրավոր դիմեցին գրախանութի կենտրոնական գրասենյակ:
«Մեկ շաբաթվա ընթացքում, երբ արդեն ֆրանսիական մամուլը լայնորեն լուսաբանել էր թեման, FNAC-ի բոլոր գրախանութներից հանվեց գրքի վաճառքը»,- պատմեց Ամիրզայանը:
Նրա խոսքով՝ իրենց պայքարի արդյունքը իրական հաղթանակ էր հայ դատի համար և թուրքական ժխտողականության դեմ: «Այս միջադեպը փաստում է, որ մենք կարող ենք պայքարել Թուրքիայի կողմից ծրագրված Հայոց ցեղասպանության ժխտողականության դեմ: Բայց այս դեպքը նաև փաստում է, որ Ֆրանսիայում հրատարակչությունները դեռ կարողանում են հրապարակել Հայոց ցեղասպանությունը ժխտող գրքեր, հավանաբար, Անկարայի և Ֆրանսիայում թուրքական կազմակերպությունների աջակցությամբ: Ուրեմն, մենք պետք է շարունակենք Ֆրանսիայի ղեկավարությունից պահանջել, որ ժխտողականության դեմ օրենք ընդունի, որը երկու անգամ մերժվել է»,- ասաց նա:



