Ереван, 12.Май.2026,
00
:
00
ВАЖНО


Քայլ արե՛ք, ուսուցչի վարկանիշը բարձրացրե՛ք. «Փաստ»

ПОЛИТИКА

«Փաստ» օրաթերթը գրում է.

Մանկավարժական համալսարանի շրջանավարտների դիպլոմների հանձնման արարողության ժամանակ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը նշել էր, թե` «կրթության մակարդակի, ինչպես նաև ուսուցչի հեղինակության վերականգնումը, առանց չափազանցության, ազգային անվտանգության խնդիր է»: Նախարարի այս ձևակերպման հետ չափազանց դժվար է չհամաձայնելը: Իրոք, կրթությունն այն ոլորտն է, որն ամենասերտ աղերսն ունի ոչ միայն ազգային անվտանգության, այլև պետության կայացման, զարգացման, մշակույթի, քաղաքակրթության ու էլի հազար ու մի բանի հետ:

Ցավոք, անկախության տարիներին դպրոցի և ուսուցչի վարկանիշներն ամենաշատն են տուժել: Այստեղ իրենց մեղքի բաժինն են ունեցել հայաստանյան բոլոր իշխանությունները: 90–ականների իշխանության օրոք սկսվեց պետության բոլոր օղակների, այդ թվում` դպրոցի, քաղաքականացումն ու, կարելի է ասել, ծառայեցումը գործող իշխանության կամ իշխանական կուսակցության շահերին: Հետագայի իշխանությունները կատարելագործեցին դպրոցի հեղինակազրկման բոլոր մեխանիզմները: Անշուշտ, այդ կատարելագործումը ուղիղ համեմատական էր իշխանության ամրապնդմանը: 

Արդյունքում դպրոցները վերածվեցին ընտրակեղծարարության օջախների, ուսուցիչները` ընտրակեղծարարների ու վարչակարգի սպասարկուների: Հենց սրա արդյունքում էլ կորսվեց ուսուցչի և բնականաբար, նաև կրթություն երևույթի հեղինակությունը: 

Սակայն արդյո՞ք այստեղ մեղավոր էին միայն իշխանությունները կամ միայն ուսուցիչները: 

Նման պնդումներ այսօր էլ կան, բայց խնդիրն այստեղ շատ ավելի խորքային էր: Մինչ օրս էլ ուսուցիչների, դպրոցների դերի ու նշանակության մասին խոսվում է վերամբարձ բառերով, սակայն ուսուցիչների նկատմամբ պետական հոգածությունն աննախանձելի է` առնվազն աշխատավարձերի առումով: Եվ հենց այս պատճառով էր նաև, որ դպրոցներում արմատավորվեցին տարբեր արատավոր երևույթներ` դրամահավաքությունները, «շնորհակալությունները», կրկնուսույցները և վերջիններով պայմանավորված` դպրոցում իրականացվող ծրագրին մատերի արանքով նայել ը` և՛ ուսուցչի, և՛ աշակերտների կողմից: Սակայն միանշանակ է, որ այս բոլոր իրողություններում չկա մի կոնկրետ մեղավոր,  ավելին` տեղին էլ չէ մեղավորներ փնտրել, քանի որ բոլոր երևույթների առաջնային պատասխանատուն հասարակությունն է: Եվ եթե ուսուցիչը դառնում է վատը, ձեռք է բերում վատ սովորություններ, ապա այստեղ մեղավոր են բոլորը: Սա բոլորովին էլ համընդհանուր մեղքի քարոզչություն չէ, այլ հասարակ իրականություն:

Ի դեպ, ուսուցչի վարկանիշին ոչ պակաս հարված հասցվեց հեղափոխության օրերին, երբ հեղափոխական քարոզչությունը կամա թե ակամա հակադրում էր աշակերտությանը ուսուցիչներին` վերջիններիս համատարած դիտարկելով որպես հին իշխանության կրողներ:

Իհարկե, դպրոցի կուսակցականացումը ամենաարատավոր երևույթներից էր, որին գնացին Հանրապետականներն ու, ընդհանրապես, նախորդ բոլոր իշխանությունները, բայց արդյո՞ք դպրոցի հեղափոխականացումը նույնքան վտանգավոր չէ: Ինչ խոսք, աշակերտները, առավել ևս բարձր դասարանների աշակերտներն արդեն պատանիներ են, որոնք ունեն իրենց հստակ իրավունքները, սակայն մյուս կողմից` դպրոցը, կրթական հաստատությունը պետք է քաղաքականացված չլինի, այս սահմանը ամենակարևորն է, որի խախտումներն էլ հենց բերում են կրթության այլախեղման ու վարկանիշի անկման: 

Այս ամենով հանդերձ, այսօր նախարարը խոսում է կրթության և ուսուցիչների վարկանիշի բարձրացման մասին: Իրոք, ողջունելի է, որովհետև առանց հեղինակության անիմաստ է խոսել կրթական համակարգի, կրթական բարեփոխումների ու բազմաթիվ այլ գեղեցիկ բաների մասին: Մնում է վերամբարձ խոսքերը ոչ պակաս վերամբարձ քայլերի վերածել: Մի խոսքով` քայլ արե՛ք:

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

Армении придётся сделать выбор между ЕС и ЕАЭС: Андрей КлимовЧто такое хантавирус и как он распространяется?Армения создаст дипломатические офисыБудущее армянских продуктов в Евросоюзе зависит от бюджета ЕАЭС? Российские СМИ назвали главный минус от мягкого развода с АрмениейВеликая Победа и великий подвиг армянского народа. Арман Варданян Путин пообещал премьеру Словакии удовлетворить энергетические потребности страныАйк Гаспарян стал двукратным чемпионом по шахбоксу в ТурцииАрмения глазами издания Boston HeraldВ аэропорту Денвера пассажирский самолёт сбил пешеходаКопыркин о коридоре на юге Армении с участием США: Требует анализа и отношение иранской стороныПарад Победы на Красной площади завершился: Путин выступал более 8,5 минутМы обязаны продолжать добиваться защиты прав лишенных родины армян Арцаха: Католикос всех армянПоздравительное послание лидера движения «Всеармянский фронт» по случаю Праздника Победы и МираВ Гюмри появилась Аллея памяти Юнибанк выступил партнером международного форума “Yerevan Dialogue 2026” Актриса Джульетта Степанян удостоена премии «Белый слон» Группа ЕИБ и Америабанк расширяют поддержку армянского бизнеса посредством гарантии, обеспеченной ЕССила одного драма для фонда «Ваге Меликсетян»На Евразийском экономическом форуме в Астане ожидается рекордное число участниковВ Ширакской области правоохранители проводятся обыски в офисе «Сильной Армении»: есть задержанныеПоздравление лидера движения «Всеармянский фронт» на мероприятии Дня ЕркрапаВ Великобритании подтвердили третий случай заражения хантавирусомРоссия до 12 мая останавливает все полеты на юге страны из-за удара БПЛА по диспетчерскому центруИсточник RT: разговор с послом Армении в МИД России был крайне жёсткимВ Армении стартовала агитационная кампания к парламентским выборамПартия "Сильная Армения" объявляет о начале предвыборной кампанииПять рейсов из России задерживаются на прилет в Ереван из-за атак БПЛАЖивая память в сердце Еревана: кинопоказ фильма Солдатик объединил поколенияЗавершился международный шахматный турнир, организованный при поддержке IDBankВ Армении состоялась международная конференция FINTECH360Какой армянский деятель стал членом комиссии при президенте РФ? «Паст»Европейские обещания на фоне закрытых дверей: «Паст»Вакуум безопасности: что ждет Армению без России? «Паст»Ucom повышает скорость интернета во всех тарифах Unity «След» Курдистана в списке «Республики»: кто такой Роман Мурадян? «Паст»Премьер-министр не упомянул ни политзаключенных, ни пленных в Баку: АмстердамГенпрокуратура Армении взяла под контроль громкое дело о несовершеннолетних сестрах в ВедиИллюзия мира: как саммит в Ереване обнажил стратегический тупик Армении В Госдуме РФ обвинили Макрона в имперском поведении после его слов о связях Армении и РоссииМери Мисакян вошла в топ-6 на молодежном чемпионате мира по тяжелой атлетикеEuobserver: Армения стремится занять место в очереди на вступление в ЕС на фоне геополитической нестабильностиСаммит хромых уток в Ереване Арагчи: Иран готов заключить честную сделку с США по урегулированию конфликта4 вагона удобрений и 4 вагона зерна будут отправлены в Армению транзитом через территорию АзербайджанаВ Шанхае построят самое большое в мире колесо обозрения без спицЗаявление движения «Нет “Западному Азербайджану”!»: нет разделу Армении Главная повестка выборов: армянская идентичность или интеграцияВ деле построения архитектуры мира в нашем регионе Макрон играет ключевую роль - ПашинянВ НАТО заявили, что решение США о выводе войск из ФРГ не повлияет на возможности альянса