Ереван, 12.Май.2026,
00
:
00
ВАЖНО


Էյֆորիայից դեպի քաղաքական գնահատական. «Փաստ»

ПОЛИТИКА

«Փաստ» օրաթերթը գրում է.

Լրատվամիջոցների ու սոցցանցերի հայկական հարթակը «պայթեցրեցին» նախկին ՊՆ Միքայել Հարությունյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու, հետախուզում հայտարարելու որոշման և Ռոբերտ Քոչարյանին հարցաքննության կանչելու մասին լուրերը: Ինչ խոսք, շատերի համար սպասված, շատ շատերի համար էլ անհավատալի թվացող լուրեր էին, սակայն, արտաքին սենսացիայից զատ, հետաքրքիր էր տեսնել այս իրողությունների քաղաքական ենթատեքստը:

Նախ, պետք է արձանագրենք, որ Հայաստանի անկախության պատմության երկու աննախադեպ ողբերգություն–ոճրագործությունները` հոկտեմբերի 27–ը և մարտի 1–ը, զուտ մարդկային ու հասարակական ողբերգություն լինելուց զատ, նախ և առաջ, իրողություններ էին,որոնց վրա կառուցվեցին, ինչպես շատերն ասում են, քոչարյանասերժական քաղաքական համակարգերը: Ըստ էության, Հայաստանի հետագա զարգացման ուղղությունը, որակն ու բնույթը որոշվեց ոչ թե հոկտեմբերի 27–ի սպանդով, այլ դրան հաջորդած քաղաքական զարգացումներով ու կոմպրոմիսներով: Մեծ հաշվով, որքան էլ կոպիտ կարող է հնչել, Վազգեն Սարգսյանի սպանության կոնտրիբուցիան (ռազմատուգանք) Հանրապետական կուսակցության համար դարձավ ներկայությունը իշխանության ամենավերին էշելոններում: Բացի սրանից, հենց հաջորդած անցուդարձերում ձևավորվեց քոչարյանական վարչակարգը՝ հիմնված ուժային մեթոդների, կիսաքրեական ու օլիգարխիկ տարրերի վրա: Ըստ էության նման տրամաբանության մեջ զարգացան իրադարձությունները նաև մարտի 1–ից հետո: Ներկայումս միամտություն կլինի կարծել, թե Սարգսյանը կամ սարգսյանական վարչակարգը հեշտությամբ մարսեց մարտիմեկյան իրադարձությունները: Սակայն այն փոքրիկ ու կուլիսային քայլերով ամեն ինչ արեց քոչարյանական համակարգից տարանջատվելու և մեծ հաշվով սահմանագիծ քաշելու համար: Այլ կերպ ասած՝ Սերժ Սարգսյանը, թեկուզ իրեն հատուկ ոչ հրապարակային և անուղղակի տեքստով, սակայն, այնուամենայնիվ, գրեթե հրաժարվեց մարտի 1–ի և ընդհանրապես քոչարյանական վարչակարգին հատուկ երևույթների պատասխանատվությունից: 

Առկա իրավիճակում, սակայն, հարց է առաջանում, թե ինչ դիրքորոշում կորդեգրի ներկա վարչակարգը նախորդների քաղաքական գնահատականի հարցում: Քաղաքական գնահատական, քանի որ մարտի 1–ի բացահայտումը նախ և առաջ քաղաքական գնահատական է քոչարյանական վարչակարգին: 

Այսօր հարցաքաննության են կանչվում, ձերբակալվում են տարբեր անձինք, բացահայտվում են չարաշահումներ և այլն, սակայն լայն հայացքի դեպքում, մենք այստեղ գործ ունենք մասնավոր անհատների և մասնավոր գործունեության հետ: Արդյո՞ք հենց այսքանով ամեն ինչ կսահմանափակվի` թեկուզ և շատ կարևոր բացահայտումներով, թե՞ այնուամենայնիվ, այս բոլոր երևույթներին միավորում է վարչակարգի տրամաբանությունն ու փիլիսոփայությունը, փիլիսոփայություն, որը պարզապես պարտադրում էր կոռուպցիան: Հենց այս ելակետն էլ պետք է դառնա քաղաքական գնահատականի հիմքը, քանի որ հակառակ դեպքում մենք գործ կունենանք կիսատ բացահայտման հետ. կիսատ այն պարզ պատճառով, որ ներկայումս արդեն հայտնի բացահայտումները ենթադրում են չափազանց լայն կոռուպցիոն շղթաներ, որոնց մասին հնարավոր չէր իշխանության վերին օղակների անտեղյակությունը, այսինքն՝ ներկա իշխանությունը պետք է հստակ հայեցակարգ ձևավորի, թե ինչ գնահատական է տալու նախորդներին: Իսկ բացահայտումները` թող շարունակվեն, դրանք միայն օգնում են: 

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

Армении придётся сделать выбор между ЕС и ЕАЭС: Андрей КлимовЧто такое хантавирус и как он распространяется?Армения создаст дипломатические офисыБудущее армянских продуктов в Евросоюзе зависит от бюджета ЕАЭС? Российские СМИ назвали главный минус от мягкого развода с АрмениейВеликая Победа и великий подвиг армянского народа. Арман Варданян Путин пообещал премьеру Словакии удовлетворить энергетические потребности страныАйк Гаспарян стал двукратным чемпионом по шахбоксу в ТурцииАрмения глазами издания Boston HeraldВ аэропорту Денвера пассажирский самолёт сбил пешеходаКопыркин о коридоре на юге Армении с участием США: Требует анализа и отношение иранской стороныПарад Победы на Красной площади завершился: Путин выступал более 8,5 минутМы обязаны продолжать добиваться защиты прав лишенных родины армян Арцаха: Католикос всех армянПоздравительное послание лидера движения «Всеармянский фронт» по случаю Праздника Победы и МираВ Гюмри появилась Аллея памяти Юнибанк выступил партнером международного форума “Yerevan Dialogue 2026” Актриса Джульетта Степанян удостоена премии «Белый слон» Группа ЕИБ и Америабанк расширяют поддержку армянского бизнеса посредством гарантии, обеспеченной ЕССила одного драма для фонда «Ваге Меликсетян»На Евразийском экономическом форуме в Астане ожидается рекордное число участниковВ Ширакской области правоохранители проводятся обыски в офисе «Сильной Армении»: есть задержанныеПоздравление лидера движения «Всеармянский фронт» на мероприятии Дня ЕркрапаВ Великобритании подтвердили третий случай заражения хантавирусомРоссия до 12 мая останавливает все полеты на юге страны из-за удара БПЛА по диспетчерскому центруИсточник RT: разговор с послом Армении в МИД России был крайне жёсткимВ Армении стартовала агитационная кампания к парламентским выборамПартия "Сильная Армения" объявляет о начале предвыборной кампанииПять рейсов из России задерживаются на прилет в Ереван из-за атак БПЛАЖивая память в сердце Еревана: кинопоказ фильма Солдатик объединил поколенияЗавершился международный шахматный турнир, организованный при поддержке IDBankВ Армении состоялась международная конференция FINTECH360Какой армянский деятель стал членом комиссии при президенте РФ? «Паст»Европейские обещания на фоне закрытых дверей: «Паст»Вакуум безопасности: что ждет Армению без России? «Паст»Ucom повышает скорость интернета во всех тарифах Unity «След» Курдистана в списке «Республики»: кто такой Роман Мурадян? «Паст»Премьер-министр не упомянул ни политзаключенных, ни пленных в Баку: АмстердамГенпрокуратура Армении взяла под контроль громкое дело о несовершеннолетних сестрах в ВедиИллюзия мира: как саммит в Ереване обнажил стратегический тупик Армении В Госдуме РФ обвинили Макрона в имперском поведении после его слов о связях Армении и РоссииМери Мисакян вошла в топ-6 на молодежном чемпионате мира по тяжелой атлетикеEuobserver: Армения стремится занять место в очереди на вступление в ЕС на фоне геополитической нестабильностиСаммит хромых уток в Ереване Арагчи: Иран готов заключить честную сделку с США по урегулированию конфликта4 вагона удобрений и 4 вагона зерна будут отправлены в Армению транзитом через территорию АзербайджанаВ Шанхае построят самое большое в мире колесо обозрения без спицЗаявление движения «Нет “Западному Азербайджану”!»: нет разделу Армении Главная повестка выборов: армянская идентичность или интеграцияВ деле построения архитектуры мира в нашем регионе Макрон играет ключевую роль - ПашинянВ НАТО заявили, что решение США о выводе войск из ФРГ не повлияет на возможности альянса