Հուլիսի 11-ին կգումարվի ԱԺ արտահերթ նստաշրջան. օրակարգը հայտնի է
ПОЛИТИКАՀուլիսի 11-ին կգումարվի ԱԺ արտահերթ նստաշրջան: Այս մասին որոշում կայացվեց այսօր՝ հուլիսի 4-ին, կառավարության նիստում: Հարցը ներկայացրեց ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը:
Ըստ որոշման՝ առաջարկվում է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահին 2018 թվականի հուլիսի 11-ին ժամը 11:00-ին գումարել Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան` հետեւյալ օրակարգով `
• «Մի շարք վարչական իրավախախտումների համար կիրառված տուգանքների համաներման մասին (նախագիծ) (երկրորդ ընթերցում)
• «Քաղաքացիական դատավարության օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» (նախագիծ) (երկրորդ ընթերցում)
• «Ազդարարման համակարգի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» (նախագիծ) (երկրորդ ընթերցում)
• «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» (նախագիծ) (երկրորդ ընթերցում)
• «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Եվրոպական հանձնաժողովի միջեւ՝ մշակութային եւ ստեղծագործ ոլորտների համար Միության «Ստեղծագործ Եվրոպա» ծրագրին Հայաստանի Հանրապետության մասնակցության վերաբերյալ» փոխըմբռնման հուշագիրը վավերացնելու մասին»:
Ազգային ժողովի արտահերթ նստաշրջանի նախաձեռնողի ներկայացուցիչ է նշանակվել Ամալյա Ենգոյանը:



