Շատ բաներ արվում են ոչ հրապարակային, որպեսզի մանևրելու տեղ մնա. ռուսաստանցի փորձագետը՝ Նախիջևանի դեպքերին ՀԱՊԿ-ի արձագանքի մասին
ОБЩЕСТВО
Նախիջևանում գործողություններով սադրելով՝ Ադրբեջանը փորձում է հասկանալ, թե արդյոք Հայաստանի ռազմական և քաղաքական իշխանությունների միջև անջրպետ կա՞, թե ոչ: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Մոսկվայի տնտեսագիտական բարձրագույն դպրոցի պրոֆեսոր, փիլիսոփայական գիտությունների դոկտոր Օլեգ Մատվեյչևը:
«Ադրբեջանի իշխանությունները կարծում են, որ ցանկացած երկրում հեղափոխությունից հետո պետությունը թուլանում է: Ենթադրում եմ, որ Ադրբեջանի զինված ուժերի կարծիքով` Հայաստանի կառավարումը, հանձնարարականներ տալն անորոշության մեջ է, որ ռազմական ու քաղաքական իշխանության մեջ անջրպետ կա և դրա համար փորձում են շոշափել, թե ինչ վիճակում է երկիրը»,- ասաց Օ. Մատվեյչևը:
Նա նշեց, որ Ուկրաինայի և այլ պետությունների օրինակով աշխարհն ականատես է եղել, որ հեղափոխություններից հետո պետական ապարատի աշխատանքը դանդաղում է, որովհետև ներգրավվում են նոր մարդիկ, ովքեր դեռևս չեն տիրապետում իրավիճակին:



