Հովիկ Աբրահամյանը չունի որևէ հողակտոր, որը ոռոգվում է Ազատի ջրամբարի սելավաջրերից. «Փաստ»
ОБЩЕСТВО«Փաստ» օրաթերթը գրում է.
Թերթերից մեկը տեղեկություն էր տարածել այն մասին, թե Արարատի մարզի բնակիչները իրենց դժգոհությունն են հայտնել առ այն, որ մի շարք գյուղերում ոռոգման ջրի հետ կապված խնդիրներ կան:
Թերթը, խնդիրը կապելով ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի անվան հետ, հղում կատարելով սեփական աղբյուրին՝ նշել էր, թե Ազատի ջրամբարում գարնանային սելավից կուտակված ջրերը հավաքում են Աբրահամյանի` Քաղցրաշենում ունեցած 1000–ավոր հեկտար խնձորի այգիների ոռոգման համար:
Թեմայի շուրջ «Փաստ»–ը կապ հաստատեց Հովիկ Աբրահամյանի հետ, ով, հերքելով լուրը, նշեց, որ ինքը խնձորի այգիներ չունի, որոնք ոռոգվում են Ազատի ջրամբարի սելավաջրերից: Ըստ Աբրահամյանի, սա հերթական հերյուրանքն է իր անձի շուրջ: Նա հավելեց, որ ինքը կապ չունի Վեդի, Վանաշեն, Գոռական, Սիսավան գյուղերի ջրամատակարարման հետ:
Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում



