Ереван, 12.Май.2026,
00
:
00
ВАЖНО


Ո՞վ էր ՕԵԿ ղեկավարը մինչև հեղափոխությունը. «Փաստ»

ПОЛИТИКА

«Փաստ» օրաթերթը գրում է.

Քաղաքականությունը հնարավորինի արվեստ է, այս վաղուց արդեն թևավոր դարձած գնահատականից ելնելով` կարող ենք ասել, որ քաղաքականության մեջ հանդիպում են հաջողակ, անհաջողակ, պատեհապաշտ, գաղափարական ու էլի հազար ու մի տեսակ գործիչներ: Միաժամանակ, սակայն, հանդիպում են նաև քաղաքական դեմքեր, որոնց մասին պետք է պարզապես մոռանալ, չհիշել, որովհետև վերջիններս մարմնավորում են քաղաքականության մասին մեկ այլ` ոչ պակաս հայտնի գնահատական:

Մենք հարթակ ենք տրամադրում բոլոր քաղաքական ուժերին անխտիր` անկախ վարկանիշից կամ ընդդիմություն–իշխանություն լինելուց: Բացառություն չէր նաև «Օրինաց երկրից» «Հայկական վերածնունդ» և ապա նորից դարձ ի շրջանս յուր տրանսֆորմացված կուսակցության ղեկավար Արթուր Բաղդասարյանը: Բայց նույնիսկ շատ բան տեսած ու լսած մարդիկ էին ապշել` հանրությանը նորից մոլորության մեջ գցելու նրա ճիգերից: Ի մասնավորի, նա էլի հաստատել էր, թե իրենք առաջիկայում տեղի ունենալիք խորհրդարանական ընտրություններում հավակնելու են 49 գումարած 1 տոկոս ձայներ ստանալու: Դե, հավակնելը կարող են հավակնել, դա մի կողմ, բայց դե այնուամենայնիվ, հետաքրքիր է` արդյոք այսօրինակ գործիչների հիշողությունն է չափազանց կարճ, թե՞ ընդհակառակը` նրանց հուսը հայաստանյան հասարակության կարճ հիշողության վրա է: Թերևս դժվար է ասել, թե այս երկու տարբերակներից որի հետ գործ ունենք, սակայն երկու դեպքում էլ պարտքի զգացողություն է հիշեցնել առնվազն մեր հանրությանը:

Հայաստանի անկախության մոտ երեք տասնամյակում թերևս դժվար է գտնել այնպիսի քաղաքական գործչի, ով կարող է պոպուլիզմի և անսկզբունքայնության այնպիսի բարձունքներ նվաճած լինի, ինչպիսին Արթուր Բաղդասարյանը: Դեռևս 90–ականներին տակավին երիտասարդ այս իրավաբանը գրում էր «Լևոն Տեր–Պետրոսյան. դիմանկարի փորձ» գիրքը (1996թ.): 

«Այսօր և այս ժամին չկա նրանց մեջ մեկը, ով ավելի ունակ, ուրեմն և ավելի արժանի կլիներ առաջնորդել այս ժողովրդին դեպի երազելի ապագա, քան Լևոն Տեր–Պետրոսյանը»: Այո, 1996 թվականին Տեր–Պետրոսյանը Բաղդասարյանի աչքերում հայկական մի Մովսես էր: Սակայն մեր հերոսի քաղաքական ճաշակները չափազանց ճկուն դուրս եկան, Քոչարյանի ժամանակ Բաղդասարյանը հլու հնազանդ կադր էր, իհարկե, մինչև 2007 թվականը: 2007 թվականի խորհրդարանական ընտրությունների նախաշեմին հայտնի դարձավ, որ Արթուր Բաղդասարյանը երևանյան սրճարաններից մեկում հանդիպում ունենալով Մեծ Բրիտանիայի դեսպանատան աշխատակիցներից մեկի հետ` հորդորել էր նրան միջամտել հայաստանյան ընտրություններին: Բաղդասարյանի այս գործունեությունը Քոչարյանը բնորոշեց որպես դավաճանություն: 

Ավելի ուշ, սակայն, պարզվեց, որ նման գործունեությունը Բաղդասարյանի էության մեջ է: Այս խայտառակությունից շատ կարճ ժամանակ անց պետք է գային 2008–ի նախագահական ընտրություններն ու մարտի մեկը, Արթուր Բաղդասարյանի ԱԽՔ–ացումը կոալիցիոն հուշագրի շրջանակներում: Հետո նորից, ինչպես և նախկինում, Բաղդասարյանը յուր կուսակցությունով հանդերձ պետք է մտներ ու դուրս գար կոալիցիաներից, որը վերածվել էր նրա մոտ սովորության: Գուցե այս ամենից հետո, նա կարծում է, թե իսկապես էլ հայաստանյան հանրությունը չի հիշում, կամ հաշտվել է բաղդասարյանական իրողությունների հետ, և այդ պատճառով է հանդես գալիս ուղղակի ֆանտաստիկ հավակնություններով, եթե այո, ապա հաստատապես կգտնվեն շատ շատերը, ովքեր հիշում են, թե ով էր Բաղդասարյանը մինչև հեղափոխությունը և կլինեն ավելի շատերը, ովքեր կհիշեցնեն: Գուցե շատ բան հիշեցնեն նաև իր կուսակցական նախկին ընկերները: Այ, հատկապես այս մեկը հաստատ, վստահաբար Բաղդասարյանը չէր ցանկանա: Իսկ ինչ վերաբերում է ակնկալիքներին, եթե իր ասած թվի մեջտեղը ստորակետ դնենք, ՕԵԿ–ը էլի երջանիկ պիտի լինի: Բայց կլինի՞...

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

Разница — как между небом и землёй: «Паст»Армении придётся сделать выбор между ЕС и ЕАЭС: Андрей КлимовЧто такое хантавирус и как он распространяется?Армения создаст дипломатические офисыБудущее армянских продуктов в Евросоюзе зависит от бюджета ЕАЭС? Российские СМИ назвали главный минус от мягкого развода с АрмениейВеликая Победа и великий подвиг армянского народа. Арман Варданян Путин пообещал премьеру Словакии удовлетворить энергетические потребности страныАйк Гаспарян стал двукратным чемпионом по шахбоксу в ТурцииАрмения глазами издания Boston HeraldВ аэропорту Денвера пассажирский самолёт сбил пешеходаКопыркин о коридоре на юге Армении с участием США: Требует анализа и отношение иранской стороныПарад Победы на Красной площади завершился: Путин выступал более 8,5 минутМы обязаны продолжать добиваться защиты прав лишенных родины армян Арцаха: Католикос всех армянПоздравительное послание лидера движения «Всеармянский фронт» по случаю Праздника Победы и МираВ Гюмри появилась Аллея памяти Юнибанк выступил партнером международного форума “Yerevan Dialogue 2026” Актриса Джульетта Степанян удостоена премии «Белый слон» Группа ЕИБ и Америабанк расширяют поддержку армянского бизнеса посредством гарантии, обеспеченной ЕССила одного драма для фонда «Ваге Меликсетян»На Евразийском экономическом форуме в Астане ожидается рекордное число участниковВ Ширакской области правоохранители проводятся обыски в офисе «Сильной Армении»: есть задержанныеПоздравление лидера движения «Всеармянский фронт» на мероприятии Дня ЕркрапаВ Великобритании подтвердили третий случай заражения хантавирусомРоссия до 12 мая останавливает все полеты на юге страны из-за удара БПЛА по диспетчерскому центруИсточник RT: разговор с послом Армении в МИД России был крайне жёсткимВ Армении стартовала агитационная кампания к парламентским выборамПартия "Сильная Армения" объявляет о начале предвыборной кампанииПять рейсов из России задерживаются на прилет в Ереван из-за атак БПЛАЖивая память в сердце Еревана: кинопоказ фильма Солдатик объединил поколенияЗавершился международный шахматный турнир, организованный при поддержке IDBankВ Армении состоялась международная конференция FINTECH360Какой армянский деятель стал членом комиссии при президенте РФ? «Паст»Европейские обещания на фоне закрытых дверей: «Паст»Вакуум безопасности: что ждет Армению без России? «Паст»Ucom повышает скорость интернета во всех тарифах Unity «След» Курдистана в списке «Республики»: кто такой Роман Мурадян? «Паст»Премьер-министр не упомянул ни политзаключенных, ни пленных в Баку: АмстердамГенпрокуратура Армении взяла под контроль громкое дело о несовершеннолетних сестрах в ВедиИллюзия мира: как саммит в Ереване обнажил стратегический тупик Армении В Госдуме РФ обвинили Макрона в имперском поведении после его слов о связях Армении и РоссииМери Мисакян вошла в топ-6 на молодежном чемпионате мира по тяжелой атлетикеEuobserver: Армения стремится занять место в очереди на вступление в ЕС на фоне геополитической нестабильностиСаммит хромых уток в Ереване Арагчи: Иран готов заключить честную сделку с США по урегулированию конфликта4 вагона удобрений и 4 вагона зерна будут отправлены в Армению транзитом через территорию АзербайджанаВ Шанхае построят самое большое в мире колесо обозрения без спицЗаявление движения «Нет “Западному Азербайджану”!»: нет разделу Армении Главная повестка выборов: армянская идентичность или интеграцияВ деле построения архитектуры мира в нашем регионе Макрон играет ключевую роль - Пашинян