Ереван, 27.Январь.2026,
00
:
00
ВАЖНО


Մեծամորում բողոքի ակցիան դադարեցվել է կառավարության ներկայացուցիչների հետ հանդիպման պատճառով

ОБЩЕСТВО

Մեծամորցի ցուցարարները շնորհակալ են կառավարությունից, որ իրենց բողոքի ձայնը տեղ է հասել և արդեն այսօր պլանավորված է նրանց և կառավարության ներկայացուցիչների հանդիպումը:

Past.am-ն օրեր առաջ անդրադարել էր մեծամորցիների պահանջին և նշել, որ գործող քաղաքապետ Ռոբերտ Գրիգորյանն ամեն ինչ անում է, որպեսզի բողոքին քիչ թվով մարդիկ մասնակցեն, ու թեև շատերը զերծ էին մնացել ֆիզիկապես ակցիային ներկա գտնվելուց, սակայն կազմակերպիչներին ասել են, որ հոգով-սրտով իրենց հետ են, պարզապես հասկանալի պատճառներով չեն կարող մասնակցել: Այդուհանդերձ այդ ամենը չխանգարեց, որ կառավարությունը տեղեկանա բողոքի մասին ու նախաձեռնող խմբին հանդիպման հրավիրի:

Ակցիայի նախաձեռնող խմբի ներկայացուցիչ Ավետիք Հարությունյանը Past.am-ի հետ զրույցում նշեց, որ չնայած իրենք մինչև այսօր առավոտյան ժամանակ էին տվել Մեծամորի գործող քաղաքապետին, որպեսզի իրենց պահանջներն իրականացնելու քայլեր ձեռնարկի, բայց քանի որ կառավարության հետ հանդիպում է պլանավորված, ուստի հետագա քայլերի մասին կհայտարարեն հանդիպումից հետո:

Նրանց պահանջն, ի դեպ, ոչ թե գործող քաղաքապետի անձի, այլ քաղաքի կառավարման որակին է վերաբերում, որի արդյունքում Մեծամորում ծակ տանիքների, շենքերի նկուղային տարածքներում կոյուղաջրերի, աղբի, ու առնետների պակաս չկա: Իսկ մարզամշակութային համալիրը, որը թեև վերանորոգված է, սակայն մշտապես փակ է, որպեսզի վերանորոգումը չփչանա: Ինչ հնարավոր է եղել վաճառել՝ վաճառվել է, մնացածն էլ քանդ ու քարափ վիճակում է:

Այնուամենայնիվ դա ամենևին էլ չէր վհատեցրել իրենց քաղաքի խնդիրներով մտահոգ ակցիայի կազմակերպիչներին: Ավելին, նրանք ըմբռնումով են մոտեցել իրենց համաքաղաքացիների այդ քայլին, սակայն վրդովվել էին, որ այդ ամենից հետո քաղաքապետ Գրիգորյանը մամուլի ներկայացուցիչներին ասել էր, թե բողոքողն ընդամենը մեկ ընտանիք է:

«Եթե մեկ ընտանիք է բողոքում, ապա ասեմ, որ ես բավականին մեծ ընտանիք ունեմ Մեծամորում, քանի որ այս վիճակից բողոքողները բավականին շատ են: Մարդիկ հեռու էին կանգնում, որ կադրերում չերևային, քանի որ քաղաքապետի կողմնակիցները տեսանկարահանում էին հավաքը, որ հետո բոլորին մեկ առ մեկ համոզեն, որ էլ չմասնակցեն ակցիաներին: Փորձել են նաև իմ և մեր նախաձեռնող խմբի անդամների վրա նույնպես ներազդել: Ինչ վերաբերում է քաղաքապետի այն հայտարարությանը, թե պաստառներ բռնողներն այլ քաղաքներից էին եկել, ասեմ, որ նման բան չի եղել: Ակցիայի մասնակիցները բոլորն էլ Մեծամորի բնակիչներ են եղել»,- ասաց Ա. Հարությունյանը:

Նա նաև հավելեց, որ թեև բողոքի ակցիան շանտաժի մթնոլորտում է անցել, սակայն իրենք քաղաքապետի հետ որևէ անձնական խնդիր չունեն: Պարզապես ժողովրդի ձայնն  են բարձրաձայնում, որպեսզի քաղաքում տիրող իրավիճակը կարգավորվի, որոնք այնքան շատ են, ոռոգման ջրի խնդրից մինչև ասֆալտապատման ու բարեկարգման խնդիրներ, որ հնարավոր չէ մեկ հոդվածով բոլորը ներկայացնել: Ու չնայած քաղաքի բյուջեն մոտ  240 մլն դրամ է, որից 200 միլիոնը, քաղաքապետի խոսով, ծախսվում է աշխատավարձ վճարելու վրա, այդ պատճառով էլ չի բվավարարում այլ հոգսերը հոգալու համար:

Ի դեպ, Ռ. Գրիգորյանը օրերս հայտարարեց, որ ՀՀԿ-ից դուրս է եկել, բայց մեծամորցիների խոսքով, քանի որ իր «տանիքը» Սերժի Վաչոյի մոտ էր աշխատող եղբայրն է եղել, բայց քանի որ հիմա այլևս նման տանիք չունի, ՀՀԿ-ից դուրս է եկել, որ իր համար նոր տանիք փնտրի:

«Ընրությունների ժամանակ ժողովրդին 10 հազար բաժանող գլխավոր անձն էր, հիմա էլ հայտարարում է , որ ՀՀԿ-ին է անդամակցել, որ քաղաքի համար լավ լինի: Քաղաքապետի ընտրություններին ես նույնպես առաջադրվել էի, և այդքան ճնշումներից, կարմիր բերետավորներին քաղաք բերելուց ու հետո 8 տարի գործող քաղաքպետին ընդամենը 150 ձայնով եմ պարտվել: Մենք չենք նահանջելու, մեր ձայնը տեղ ենք հասցնելու և պահանջում ենք, որ քաղաքում տիրող իրավիճակը շտկվի»,- ասաց նախաձեռնող խմբի անդամը:

Կառավարության ներկայացուցիչների հետ հանդիպման մանրամասների և առաջիկա պլանների մասին կներկայացնենք «Փաստ» օրաթերթի վաղվա համարում:

 

Արմինե Գրիգորյան

«Законодательный» «штыковый бой» властей против реальных наблюдателей: «Паст»Кому и почему мешает название «Арарат 73»? «Паст»Почему Армения молча наблюдает за смертельными страданиями международного права? «Паст»Что подарить мужчинам 28 января: Idram&IDBankКомпания Idram провела урок финансовой грамотности для участников RobotonО платежах за услуги «Вива Армения» через IdramНовая Мишель Обама: смелый стиль, подтянутая фигура и сияющее лицоВремя близко и мы сделаем все «По-нашему»: послание Самвела КарапетянаЗеленский подтвердил новую трехстороннюю встречу на этой неделе«Аякве»: Власти Армении пытаются добиться отмены регистрации инициативы в качестве наблюдательной миссииМинистр: в 2025 году зафиксировано первое рождение олененка в дикой природеЕС готовит инвестиционный пакет в поддержку ГренландииАрмянский храм XV века в Феодосии под угрозой разрушенияАзербайджан в 2025 году экспортировал в Армению топливо более чем на $788 тыс.Лидер партии обвинил власти в игнорировании угрозы «Западного Азербайджана»: «Прячут голову в песок» То, что делает Церковь, исходит только и только из интересов армянского народа и Армянской государственности: «Паст»Большая авантюра: что ждет долю США в размере 74 процентов? «Паст»Кому выгоден подход «отвергать всех»? «Паст»Властям не нужны ни объективные наблюдатели, ни справедливые выборы։ «Паст»Айк Мартиросян стал победителем Международного шахматного турнираАпелляционный суд отменил оправдательный вердикт в отношении троих членов движения «Тавуш за Родину»Кэшбэк до 2% с картами IDBank Mastercard и ArCaФотограф Армен Амбарцумян удостоен награды ISPWPПрезидент США: Путин пойдет на уступкиИспания приветствует прогресс в процессе нормализации отношений между Азербайджаном и АрмениейИнспекционный орган по надзору за рынком Армении в 2025 году выписал штрафы на сумму более $1,1 млн.Самые дорогие сумки Мелании Трамп: крокодиловая Birkin за сотни тысяч долларов и другие люксовые сокровищаПарламент Армении одобрил в первом чтении законопроект о внесении поправок в Избирательный кодексТрамп: США в вопросе Гренландии могут делать «все, что захотят»ААЦ подала два иска против Степана АсатрянаЗа пределами политических лозунгов — вопрос экономической ориентации Армении Рынок ЕАЭС без промышленной динамики: экономический тупик Армении ВТБ (Армения) выпустил карту MIR Travel для удобных платежей и переводов между Россией и АрмениейКэшбэк до 2%, бесплатная карта Mastercard и бесплатная карта ArCa при присоединении к IDSalaryОни «анализируют» речь других, оставляя в стороне собственные дела: «Паст»Что еще «откроют» перед выборами? «Паст»Недействительные говорят о «недействительности»: «Паст»Стартует конкурс образовательной программы «Армянские Виртуозы» фонда «Музыка во имя будущего»Ожидается рост цен на земли: «Паст» Забронируйте участие в конференции FINTECH360 до 31 марта и получите скидку 15% Власти Армении сознательно обирают народ: ежедневно из карманов населения выкачивается более 500 миллионов драмов BVLGARI на LVMH Watch Week 2026: «Искусство золота» в римском стиле и швейцарской точностиПашинян обвинил оппозицию в разрушении железной дороги, отвечая на вопрос о поездах в АзербайджанБезопасность и суверенитет: вызовы Армении на Южном Кавказе «Интер» поздравил Генриха Мхитаряна с днем рожденияКонстантин Орбелян номинирован на премию Cultural Icon AwardВ Европе опасаются, что в Давосе Трамп объявит о новой альтернативе ООНТрамп включил армяно-азербайджанский процесс в список своих достижений за 365 дней у властиВ Германии сошел с рельсов поезд метроВ Армении 27 января объявлен днем памяти погибших при защите Отечества