Ի՞նչ են թաքցնում բուժհաստատությունները....«Փաստ»
ОБЩЕСТВО«Փաստ» օրաթերթը գրում է.
Չնայած Հայաստանը արտամարմնային բեղմնավորման գիտագործնական բավականին մեծ առաջընթաց է արձանագրել, որի շնորհիվ բավականին ընտանիքներ այլևս ձերբազատվել են իրենց ապագան առանց երեխաների պատկերացնելու «հեռանկարից», սակայն զարմանալի է, որ այս մասին որևէ պաշտոնական վիճակագրություն չկա:
ԱՆ տեղեկատվական–վերլուծական կենտրոնից «Փաստ»–ին ասացին, որ նման տվյալներ ստանալու համար հարկավոր է առանձին–առանձին դիմել այն բժշկական հասատատություններին, որտեղ արտամարմնային բեղմնավորում է իրականացվում:
Ստացվում է, որ այս պահի դրությամբ հնարավոր չէ որևէ լուրջ ուսումնասիրություն անել և դրանց պատճառների մասին գաղափար կազմել, քանի որ, ինչպես հայտնի է, բուժհաստատությունները մասնավոր են, իսկ ինֆորմացիան՝ նրանց սեփականությունը: Ցանկանան՝ կտրամադրեն, չցանկանան՝ չեն տրամադրի, քանի որ, ինչպես հայտնի է, այն բավականին թանկ հաճույք է, իսկ կազմակերպություններն էլ առանձնապես շահագրգռված չեն իրեն ներքին ֆինանսական շրջանառությունների մասին տեղեկացնել: Սա մտահոգիչ փաստ է, քանի որ նման հաստատություններին մոտ կանգնած աղբյուրների փոխանցմամբ, Հայաստանում ոչ միայն արտամարմնային բեղմնավորման դեպքերն են շատացել, այլև զույգերի տարիքային շեմն է երիտասարդացել: Ստացվում է՝ չկա վիճակագրություն, չկա մտահոգություն, թեև իրականում սա մի թեմա է, որն առնչվում է ոչ միայն մարդկանց ապրած կյանքի պայմաններին, այլև որակին, ինչը նույնպես ուսումնասիրության թեմա է:
Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում



