Ереван, 15.Май.2026,
00
:
00
ВАЖНО


Ազատ Արշակյան. «Կառավարությանը հեղկոմ եմ համարում, իսկ Նիկոլ Փաշինյանը հիմա հեղկոմի ղեկավարն է». «Փաստ»

ИНТЕРВЬЮ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հակահեղափոխության վտանգ երկրի ներսում չկա, դրսից ևս նշաններ չկան: Խոսելով ներքաղաքական իրավիճակի մասին` «Փաստ»–ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր Ազատ Արշակյանը:

«Արտաքին ուժերը հատուկ նշաններ չեն տալիս, ըստ որի` կարող ենք ասել, թե ՀՀ– ում ուզում են վերականգնել ճորտատիրությունը, «եվրասիականությունը» և հետադիմությունը: Հակահեղափոխություն չի սպառնում, այլ բան է, որ հարկավոր է արմատախիլ անել այն: Հակահեղափոխության դրածոները Հայաստանում զրկվում են ռեսուրսներից` մենք հեղափոխության այդ փուլում ենք: ՀՀԿ բռնապետության յուրաքանչյուր մասնակցի իր արարքի համար համապատասխան իրավական պրոցեսով, առանձին–առանձին պետք է «գնահատել»: Ցածր, միջին և բարձր օղակների բոլոր այն ներկայացուցիչները, որոնք հայ ժողովրդից խլել են ինքնիշխանությունը, պետք  է պատժվեն: Հայ ժողովուրդը 2 միլիոն 40 հազար ձայնով կողմ քվեարկեց անկախությանը, ընտրեց դեմոկրատիան, ազատությունը: Բայց նրանից այդ բոլորը խլել էին: Քաղաքական ազատության, ժողովրդավարության գողերին հարկավոր է հայտնաբերել և պատժել: Բոլոր նրանք, ովքեր դավաճանել են մեր ժողովրդին, դեմ են գնացել մեր երկրի ամրապնդմանը, զարգացմանը, պետք է ոչ միայն հեռացվեն իշխանությունից, այլ ստանան իրենց արժանի պատիժը. ամենաբարձրից` նախագահներից սկսած, մինչև զինվորականներ, հարկահավաքներ, ճարտարապետներ, ովքեր ոչնչացրել են կանաչապատ տարածքները և մանկական հրապարակները քանդելու որոշումների տակ են ստորագրել»,–ասաց Ազատ Արշակյանը: 

Վերջինիս բավարարում են ԱԱԾ գործողությունները: 

«Մենք մինչև հիմա ունեցել ենք КГБ` КГБ–ի ժառանգ: Հիմա ունենք ԱԱԾ, որովհետև ԱԱԾ–ն իրավամբ զբաղվում է անվտանգության խնդիրներով: Հնարավոր է, որ ինչ– որ հարցերում շատ ավելի լավ կարող էին իրականացնել լուծումները, չգիտեմ, բայց հիմա աշխատանքը բավարարում է: Այդ մարտավարությունը պետք է մինչև վերջին դավաճանը, մինչև վերջին թալանչին շարունակվի: Անկախության, ժողովրդավարության, բարեկեցության հակառակորդները պետք է իմանան, որ պատիժն անդառնալի է»,–նշեց նա: 

Ազատ Արշակյանի խոսքով, որպեսզի նախկին իշխանությունների սխալները չկրկնվեն, հարկավոր է Հայաստանը ժողովրդավարական ու մրցակցային պահել. «Հարկավոր է նաև հաշվետու և պատասխանատու իշխանություն: Եթե ժողովրդավարություն լինի, որևէ իշխանություն չի կարող անել այն, ինչ արեցին նախորդները: Նախորդների սխալների պատճառը ժողովրդավարության պակասն էր, ինչի հետևանքով իշխանությունը զավթված էր»:

Ինչ վերաբերում է կառավարության գործունեությանը, Գերագույն խորհրդի նախկին պատգամավորն ընդգծեց. «Այս կառավարությանը հեղկոմ եմ համարում, այսինքն` հեղափոխական կոմիտե: Ժամանակավոր կառավարություն է` հեղկոմ, որը դեռևս ձևավորում է ժողովրդավարական իշխանություն: Կառավարությունն այժմ ավելի շատ զբաղված է հակահեղափոխությունը վերացնելով, Հայաստանը մաքրելով ու ընտրություններին նախապատրաստելով: Հեղկոմի մասին լավ կարծիք ունեմ: Կարծում եմ` ազատ, մրցակցային, արդար ու թափանցիկ ընտրություններ կկազմակերպեն: Նիկոլ Փաշինյանը հիմա հեղկոմի ղեկավարն է և ոչ թե վարչապետը: Հենց իր կուսակցությունը մեծամասնություն ունենա ԱԺ–ում, նա նշանակվի վարչապետ և ձևավորի իր կառավարությունը, ես կհամարեմ, որ արժանի է, և հեղափոխականները կարող են նաև կառավարություն դառնալ: Դառնալ օրինական և արդար իշխանություն»:

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

Юнибанк предлагает оформить карты со скидкой 50% в выходные дниАрагчи: Иран гарантирует всем безопасный проход через Ормуз после окончания войныПланирование путешествия с нуля: советы от IDBankАрмения рискует потерять все привилегии в рамках ЕАЭС — Сергей Лавров«Армения — музей под открытым небом» — СМИРоссийский фигурист Петр Гуменник будет стажироваться у Рафаэля Арутюняна в СШАПроведены обыски в офисе «Сильной Армении» в ВанадзореАрагчи назвал противоречивые сообщения из США главной проблемой на переговорахВ Армении официально запущена монетизация YouTubeПоследний доклад ПАСЕ по Армении — это не просто клочок бумаги: это глубокое разочарование — АмстердамАрмения и Иран обсудили работы по модернизации КПП «Мегри»Сын Мадуро рассказал, что его отец сидит в общей камере на 18 человекIDBank — партнер мероприятия в рамках кампании Wizz Air «Let’s Get Lost»Важен не процесс, а результат: бывший министр обороны о саммите в Ереване: «Паст»Чтобы ни одна стена не осталась без фотографии Никола Пашиняна: «Паст»Юнибанк более чем 2 000 добросовестным бизнес-заемщикам предоставил кешбэк Властям содержание не нужно: «Паст»Армения перед выбором: суверенитет или геополитический разворот В офисах партии «Сильная Армения» прошли обыски: есть задержанныеВаге Овеян разгромил соперника и стал чемпионом Европы по греко-римской борьбе«Не можем доставить посылку»: IDBank предупреждает о поддельных сообщениях «от HayPost»NYT: Иран восстановил доступ почти ко всем ракетным базам вдоль Ормузского пролива после ударов СШАBloomberg: Saudi Aramco планирует привлечь $10 млрд за счет продажи части активовBBC: Звучит как угроза: Путин за месяц до выборов напомнил Армении об УкраинеПесков: приглашение Путина Трампу посетить Москву всё еще в силеСамое скандальное Евровидение десятилетия: музыка больше не вне политикиСербия впервые провела военные учения с НАТОБорьба против Армянской Апостольской Церкви уничтожает легитимность любой власти․ Арман ВарданянUcom и SunChild продолжают реализацию совместных проектов ради зелёного будущегоТень над Ереваном: Почему Баку уже празднует победу․ Сурен Суренянц Здание семинарии было возвращено армянской епархии при поддержке Самвела Карапетяна: «Паст»«Борьба против Армянской Апостольской Церкви уничтожит легитимность любой власти»: «Паст»Чья кандидатура будет выдвинута на пост президента Союза армян России? «Паст» Разница — как между небом и землёй: «Паст»Армении придётся сделать выбор между ЕС и ЕАЭС: Андрей КлимовЧто такое хантавирус и как он распространяется?Армения создаст дипломатические офисыБудущее армянских продуктов в Евросоюзе зависит от бюджета ЕАЭС? Российские СМИ назвали главный минус от мягкого развода с АрмениейВеликая Победа и великий подвиг армянского народа. Арман Варданян Путин пообещал премьеру Словакии удовлетворить энергетические потребности страныАйк Гаспарян стал двукратным чемпионом по шахбоксу в ТурцииАрмения глазами издания Boston HeraldВ аэропорту Денвера пассажирский самолёт сбил пешеходаКопыркин о коридоре на юге Армении с участием США: Требует анализа и отношение иранской стороныПарад Победы на Красной площади завершился: Путин выступал более 8,5 минутМы обязаны продолжать добиваться защиты прав лишенных родины армян Арцаха: Католикос всех армянПоздравительное послание лидера движения «Всеармянский фронт» по случаю Праздника Победы и МираВ Гюмри появилась Аллея памяти Юнибанк выступил партнером международного форума “Yerevan Dialogue 2026”