Մեծամորը նույնպես ոտքի կկանգնի
ОБЩЕСТВОՄոտ մեկ-մեկուկես քանի ժամից բողոքի ակցիա կսկսվի Մեծամոր քաղաքում: Մեծամորցիները պատրաստվում են քաղաքապետի հրաժարականի պահանջ ներկայացնել, քանի որ իրենց խոսքով՝ քաղաքի բնակիչների համբերության բաժակը վաղուց լցվել է:
«Փաստի» հետ զրույցում նրանք պատմում էին, որ արդեն 10 տարի է՝ գործող քաղաքապետ Ռոբերտ Գիրգորյանը, բացի քաղաքի բյուջեն թալանելուց ու արտասահմաններում ման գալուց, ուրիշ ոչինչ չի անում: Ամառ-ձմեռ կամ աշխատավ այրում չի, կամ քաղաքում չի, կամ երկրում չի: Եվ այդպես, մեծամորցիների հարցերը մնում են ու կուտակվում, ինչի պատճառով էլ նրանք որոշել են ոտքի կանգնել:
«Փաստի» տեղեկություններով, սակայն, քաղաքապետը Էջմիածին քաղաքում տեղի ունեցածից զգուշանալով որոշել է ոչ թե բիրտ ուժի դիմել, այլ իր մարդկանց է ուղարկում ակտիվիստների տները, որպեսզի մարդկանց մեկ-մեկ համոզեն, որ ցուցարարների «ջրերը չընկնեն»: Դռնեդուռ ընկած, հավաքին չմասնակցելու խնդրանքով մեծամորցիներին համոզողների թվում է նաև քաղաքապետի զոքանչը, ով քաջածանոթ լինելով նրա բնավորության որոշ գծերին՝ ստիպված համաձայնել է ցուցարարներին համոզել:
Առաջիկա ժամերին պարզ կդառնա, թե իրականում ցուցարարներն ավելի զորեղ գտնվեցին, թե՞ Մեծամորի քաղաքապետի համոզողների խումբը, սակայն, որ այս խմորը նույնպես դեռ շատ ջուր կտանի՝ միանշանակ է:



