Մելբուռնի կենդանաբանական այգում վայրի աղվեսը 14 պինգվինների Է խեղդել
ОБЩЕСТВОՎայրի աղվեսը ներթափանցել Է Մելբուռնի «Վիկտորիա» կենդանաբանական այգու տարածք եւ խեղդել 14 փոքր պինգվինների: Այս մասին հաղորդել Է հիմնարկության կայքը:
Ողջ մնացած 15 պինգվիններին տեղափոխել են հուսալիորեն պաշտպանված վայր: Դրանք այնտեղ կգտնվեն, քանի դեռ աղվեսը չի հեռացել կենդանաբանական այգուց կամ Էլ չեն բռնել դրան: Գիշատչին որսալու համար ներգրավված Է աղվեսների մասնագետ:
«Վիկտորիայի» տարածքում տեղակայված են հսկման խցիկներ եւ թակարդներ, բայց դրանք, փաստորեն, աղվեսին չեն խանգարել:
Փոքր պինգվինը բոլոր պինգվինների ամենափոքր տեսակն Է: Դրա մարմնի երկարությունը կազմում Է շուրջ 30 սանտիմետր, քաշը՝ 1 – 1,5 կիլոգրամ: Բնակվում Է Ավստրալիայի, Նոր Զելանդիայի հարավի ծովեզերքին եւ մերձակա կղզիներում:
1
Интервью лидера движения «Всеармчнский фронт» Аршака Карапетяна
2
Заразительный пример. Если всё будет продолжаться такими темпами, чего ещё ждать? «Паст»
3
Сотрудники посольства регулярно контактировали с Николом. Пашиняном с 1995 года, курируя и координир...
4
Какой была явка на предыдущих выборах? «Паст»
5
Никол Пашинян расстроен: приказал «вылезти из кожи вон»: «Паст»



