Լույս չի լինելու Երեւանում եւ 6 մարզերում
ОБЩЕСТВО«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ հունիսի 26-ին պլանային եւ վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն`
Երեւան քաղաքի՝
10:00-16:00, Հասրաթյան փ. 80/4 սեփական տունը, Քանաքեռ 6փ. 1-34 սեփական տները եւ հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, թիվ 249 մանկապարտեզը, Ազատության պող. 21, 21Ա շենքերը, Մամիկոնյանց փ. 1Ա շենքը, Կոմիտասի պող. 65 շենքը եւ հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Վրացական փ. 4, 6, 8 շենքերը եւ հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Աղբյուր Սերոբի փ. 1, 2Ա, 3 շենքերը, Համբարձումյան փ. 8/1 շենքը, Գյուլբենկյան փ. 6-20, 22-41 սեփական տները եւ հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Շահումյան 14 փողոցը, Բատիկյան եւ Ոսկանյան փողոցները, Նուբարաշենի խճ. 1-5 շենքերը,
10:30-16:30 Նոր-Նորքի 5-րդ զանգ.՝ Միկոյան փ. 2, 4, 4/1, 6, 8, 10, 14 շենքերը, Գալշոյան փ. 6, 8, 8/1, 10, 12, 14, 16, 46, 48, 50 շենքերը, թիվ 159 դպրոցը, թիվ 268 մանկապարտեզը, «Հայնախագիծ», «Գեոդեզիայի» ինստիտուտները եւ հարակից ոչ բնակիչ-բաժանորդները,
11:00-13:00 Նոր Խարբերդի սեփական տները,
Արարատի մարզի՝
10։00-12։00 Երասխ գյուղը մասնակի,
10։00-13։00 Ռանչպար եւ Նորամարգ գյուղերը մասնակի,
10։00-14։00 Տափերական գյուղը մասնակի,
10։30-16։00 Մխչյան գյուղը մասնակի,
11։00-15։00 Բյուրավան գյուղը մասնակի,
10։00-16։00 Մասիս քաղաքի Կայարանի թաղամասը եւ հարակից ոչ բնակիչ-բաժանորդները,
13։00-16։00 Մասիս քաղաքի թիվ 2 եւ Նոր թաղամասերը մասնակի, Ռանչպար եւ Սիս գյուղերը մասանկի,
Վայոց Ձորի մարզի՝
10։00-16։00 Կապույտ գյուղը մասնակի,
Գեղարքունիքի մարզի՝
11։00-14։00 Գեղամասար, Ավազան, Նորակերտ, Փոքր Մասրիկ, Արփունք, Արեգունի, Փամբակ, Դարանակ, Ծափաթաղ գյուղերը, Ծովակ խորքային պոմպակայանները, հարակից բջջային կայանները եւ ոչ բնակիչ-բաժանորդները,
11։00-15։00 Ճամբարակ քաղաքը մասնակի, Ճամբարակի զինմասը, հեռուստակայանը, Ավտոգազալցման կայանը եւ հարակից առեւտրի կետերը,
Շիրակի մարզի՝
10:00-16:00 Աշոցքի տարածաշրջանի Հարթաշեն եւ Մուսայելյան համայնքները,
Լոռու մարզի՝
09:00-15:00 Ակներ, Հաղպատ եւ Ծաղկաշատ գյուղերը,
Սյունիքի մարզի՝
11:00-15:00 Սիսիան քաղաքի Շիրակի փողոցը,
11:00-16:00 Վաղատնի, Վերիշեն եւ Հարժիս գյուղերը մասնակի:



