Ереван, 12.Май.2026,
00
:
00
ВАЖНО


Բուրժուադեմոկրատական հեղափոխության երկու երեսը. «Փաստ»

ПОЛИТИКА

«Փաստ» օրաթերթը գրում է.

Այն, ինչ տեղի է ունենում Հայաստանում, ոչ թե անցյալի սխալներն ուղղելու, ինքնամաքրվելու կամ իշխող մի կուսակցությունը մյուսով փոխարինելու, այլ դասագրքային ձևակերպմամբ՝ բուրժուադեմոկրատական հեղափոխություն է: Այսպիսի գնահատական մեզ հետ զրույցում տվեց հասարակական– քաղաքական գործիչ, սոցիոլոգ Լյուդմիլա Հարությունյանը: Բայց այս պայմաններում դժվար է կանխատեսել, թե ուր է գնում հայկական նավը, քանի որ դա ոչ թե մեկ-երկու օրվա դիտարկման, այլ լուրջ ուսումնասիրության թեմա է: 

Դժվար է հասկանալ նաև, թե այն զուտ կոսմետի՞կ բնույթ է կրում, թե հանգեցնելու է լուրջ տեկտոնական շարժման, որ, ինչպես հայտնի է, սովորաբար հանգեցնում է լուրջ ցնցման: Բայց որ հերթական կամ արտահերթ ընտրությունները, այնուամենայնիվ, չեն կարողանա ամբողջությամբ լուծել հեղափոխության առաջացման պատճառները, փաստ է: Իրականում հեղափոխության առաջացման խնդիրը լուծվում է հեղափոխությամբ, բայց դրա երկարաժամկետ հաջողությունը կախված է նրանից, թե որքանով են իրացվում այն խնդիրները, որոնց պատճառով էլ ծնվել էր նման պահանջը: Այս ֆոնին, սակայն, նոր, արտահերթ ընտրություններն ընդամենը «լուծում» են զուտ տեխնիկական՝ իշխանափոխության խնդիրը, իսկ ավելի լուրջ՝ խորքային փոփոխությունները թողնում են ապագային:

Ինչ վերաբերում է բուժուադեմոկրատական հեղափոխությունների պատճառներին, ապա դրանք տարբեր են լինում: Մի դեպքում այն տեղի է ունենում, երբ հասարակական, քաղաքական կառույցների հենարանը դառնում են բյուրոկրատական կառույցները, մյուս դեպքում, երբ հաստատված ֆեոդալական կարգերի «շնորհիվ» հասարակական լայն զանգվածների մեջ դժգոհության ալիք է հասունանում ու մոտենում կրիտիկականի, երրորդ դեպքում էլ, երբ հասարակությունը լիովին կորցնում է հավատը իշխանությունների հանդեպ:

Եթե, ասենք, դարեր առաջ բուրժուադեմոկրատական հեղափոխության կազմակերպիչները և առաջնորդները բուրժուաներն էին լինում, ապա հետագայում նման ալիք բարձրացնելու առաքելությունը «վստահվում» էր հասարակության ակտիվ անդամներին: 

Այս դեպքում առանձնապես տեսանելի չէր լինում, թե բուրժուազիայի որ «խումբն» է գործողի կամ մյուսի դեմ պայքարում, քանի որ իշխանափոխության առաջամարտիկները լայն մասսաներին ներկայանում էին իրականության հետ առանձնապես կապ չունեցող, բոլորովին այլ՝ ժողովրդի շահերից բխող տեքստերով, ինչն էլ տիրաժավորվում էր, հետո ձևակերպվում որպես ժողովրդի պահանջ ու կրկին մատուցվում նույն այդ հասարակությանը:

Ըստ որոշ վերլուծաբանների, կառավարության բոլոր քայլերից երևում է, որ Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխությունը նախապես պլանավորած չի եղել: Եվ այդ է պատճառը, որ մենք ոչ թե «լոնքերով» առաջ ենք գնում, այլ կանգնած մնացել ենք մի կետում և փորձում ենք ընդամենը խարիսխ գցելու հարց լուծել: 

Դրան զուգահեռ հընթացս լուծվում են նոր ընտրություններ կազմակերպելու դետալներն ու դրա հետ կապված մեծ ու փոքր հարցերը: Բայց այս պահին դժվար է ուրվագծել, թե անցումային այս խառը ժամանակաշրջանում ով ինչ խաղադրույք է արել ու դրանից ելնելով ինչքանո՞վ կփորձի հաճոյանալ նույն այդ հասարակությանը: Մեկ բան ակնհայտ է, որ առաջիկա ընտրություններին մասնակցության հայտ ներկայացրած քաղաքական ուժերի ցանկից ամենաշատը պարզ կդառնա, թե, այնուամենայնիվ, Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունը 21–րդ դարի պահանջների բավարարմա՞ն, թե միջնադարյան կարգեր հաստատելու պահանջից էր բխում: Դրանով պայմանավորված էլ Հայաստանը կամ մի մեծ ու հզոր քայլ կկատարի դեպի 21–րդ դար, կամ կշարունակի պայքարել իրեն հարստահարողների ու շահագործողների դեմ:

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

Чья кандидатура будет выдвинута на пост президента Союза армян России? «Паст» Разница — как между небом и землёй: «Паст»Армении придётся сделать выбор между ЕС и ЕАЭС: Андрей КлимовЧто такое хантавирус и как он распространяется?Армения создаст дипломатические офисыБудущее армянских продуктов в Евросоюзе зависит от бюджета ЕАЭС? Российские СМИ назвали главный минус от мягкого развода с АрмениейВеликая Победа и великий подвиг армянского народа. Арман Варданян Путин пообещал премьеру Словакии удовлетворить энергетические потребности страныАйк Гаспарян стал двукратным чемпионом по шахбоксу в ТурцииАрмения глазами издания Boston HeraldВ аэропорту Денвера пассажирский самолёт сбил пешеходаКопыркин о коридоре на юге Армении с участием США: Требует анализа и отношение иранской стороныПарад Победы на Красной площади завершился: Путин выступал более 8,5 минутМы обязаны продолжать добиваться защиты прав лишенных родины армян Арцаха: Католикос всех армянПоздравительное послание лидера движения «Всеармянский фронт» по случаю Праздника Победы и МираВ Гюмри появилась Аллея памяти Юнибанк выступил партнером международного форума “Yerevan Dialogue 2026” Актриса Джульетта Степанян удостоена премии «Белый слон» Группа ЕИБ и Америабанк расширяют поддержку армянского бизнеса посредством гарантии, обеспеченной ЕССила одного драма для фонда «Ваге Меликсетян»На Евразийском экономическом форуме в Астане ожидается рекордное число участниковВ Ширакской области правоохранители проводятся обыски в офисе «Сильной Армении»: есть задержанныеПоздравление лидера движения «Всеармянский фронт» на мероприятии Дня ЕркрапаВ Великобритании подтвердили третий случай заражения хантавирусомРоссия до 12 мая останавливает все полеты на юге страны из-за удара БПЛА по диспетчерскому центруИсточник RT: разговор с послом Армении в МИД России был крайне жёсткимВ Армении стартовала агитационная кампания к парламентским выборамПартия "Сильная Армения" объявляет о начале предвыборной кампанииПять рейсов из России задерживаются на прилет в Ереван из-за атак БПЛАЖивая память в сердце Еревана: кинопоказ фильма Солдатик объединил поколенияЗавершился международный шахматный турнир, организованный при поддержке IDBankВ Армении состоялась международная конференция FINTECH360Какой армянский деятель стал членом комиссии при президенте РФ? «Паст»Европейские обещания на фоне закрытых дверей: «Паст»Вакуум безопасности: что ждет Армению без России? «Паст»Ucom повышает скорость интернета во всех тарифах Unity «След» Курдистана в списке «Республики»: кто такой Роман Мурадян? «Паст»Премьер-министр не упомянул ни политзаключенных, ни пленных в Баку: АмстердамГенпрокуратура Армении взяла под контроль громкое дело о несовершеннолетних сестрах в ВедиИллюзия мира: как саммит в Ереване обнажил стратегический тупик Армении В Госдуме РФ обвинили Макрона в имперском поведении после его слов о связях Армении и РоссииМери Мисакян вошла в топ-6 на молодежном чемпионате мира по тяжелой атлетикеEuobserver: Армения стремится занять место в очереди на вступление в ЕС на фоне геополитической нестабильностиСаммит хромых уток в Ереване Арагчи: Иран готов заключить честную сделку с США по урегулированию конфликта4 вагона удобрений и 4 вагона зерна будут отправлены в Армению транзитом через территорию АзербайджанаВ Шанхае построят самое большое в мире колесо обозрения без спицЗаявление движения «Нет “Западному Азербайджану”!»: нет разделу Армении Главная повестка выборов: армянская идентичность или интеграция