Արշալույս գյուղում Մանվել Գրիգորյանի եղբորորդի համայնքապետը կհանդիպի իր հրաժարականը պահանջողներին
ОБЩЕСТВОԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանի հայրենի գյուղում՝ Արշալույսում, գյուղացիները պահանջում են ՀՀԿ-ական համայնքապետ Զարզանդ Գրիգորյանի հրաժարականը. նա Մանվել Գրիգորյանի եղբորորդին է: NEWS.am-ի հետ զրույցում համայնքապետը ասաց, որ իր հրաժարականը պահանջող գյուղացիների հետ հունիսի 26-ին հանդիպում է տեղի ունենալու, որտեղ ինքը բոլորի հարցերին կպատասխանի:
«Ինչ հարցեր բարձրացվել են իմ վերաբերյալ, բոլորի պատասխանը լինելու է, ոչ մի հարց անպատասխան չի մնա այդ օրը»,- ասաց նա:
Զարզանդ Գրիգորյանի խոսքով՝ 1997 թվականից իրենք լավ հարաբերությունների մեջ չեն եղել Մանվել Գրիգորյանի հետ, իսկ 2007-2008 թվականներից ընդհանրապես չեն շփվել:
Նշենք, որ գյուղապետը համայնքը ղեկավարում է 2008 թվականից:
1
«Бесплатные бонусы в играх»: IDBank предупреждает о кибератаках на школьников
2
IDBank представляет новую карту Mastercard World с преимуществами для путешествий и специальной акци...
3
Moody’s изменило прогноз по рейтингам IDBank на позитивный
4
Армения оказалась на грани исторической катастрофы․ Аршак Карапетян
5
Выполняя требования агрессора, мира не достичь. Аршак Карапетян



