Կառավարությունն առարկայական քայլեր կձեռնարկի արտագաղթը կանխելու ուղղությամբ
ОБЩЕСТВОԿառավարությունն առարկայական քայլեր կձեռնարկի բնակչության կյանքն ավելի բարեկեցիկ դարձնելու և Հայաստանում մնալու ու ամրապնդվելու նրանց ձգտումը ապահովելու ուղղությամբ: Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը:
«Մենք ունենք այն վերլուծությունները, թե հիմնականում ինչի համար են մարդիկ լքում Հայաստանը, և այս առումով կառավարությունն առարկայական ծրագրեր է իրականացնելու, որպեսզի մարդկանց մեջ ամրապնդվի Հայաստանում մնալու ձգտումը»,- նշեց Ասատրյանը:
Նա ընդգծեց, որ հիմնականում Հայաստանը լքելու մտադրություններն առաջանում են երիտասարդ ընտանիքների բնակարանային ապահովման, երիտասարդներին աշխատանքով ապահովելու և այլ խնդիրների հետևանքով:
1
Кругом война. А вас вводят в заблуждение. Аршак Карапетян
2
«По следам истории: благоустройство памятника погибшим участникам ВОВ в селе Джанфида»
3
Новые финансовые навыки на «Давидбекских играх»: Idram&IDBank
4
Представитель Армении стал амбассадором международной премии «Евразия»
5
Никогда Нагорный Карабах не был в составе независимого Азербайджана. Аршак Карапетян



