Ереван, 15.Май.2026,
00
:
00
ВАЖНО


Կոռնիձորի Արո. «Ո՛չ կողքի բլինդաժի Վարդանին, ո՛չ քեզ, բայց արջերին ու գազանանոցին». «Փաստ»

ИНТЕРВЬЮ

«Փաստ» օրաթերթը գրում է.

ԱԺ պատգամավոր, ԵԿՄ վարչության նախագահ, գեներալ Մանվել Գրիգորյանի առանձնատանը կատարված խուզարկությունների տեսանյութը ցնցել է նաև «Կոռնիձոր» ջոկատի հրամանատար, ազատամարտիկ, ԵԿՄ հիմնադիր առաջին նախագահ Արա Խուդավերդյանին (Կոռնիձորի Արո):

Արա Խուդավերդյանը «Փաստ»–ի հետ զրույցում նախ ընդգծեց` միայն որոշ գործընթացներից հետո կտա իր հստակ գնահատականները և միայն այդ ժամանակ ամբողջապես կվերլուծի իրավիճակը: 

Այդուհանդերձ, շարունակելով խոսքը, անդրադառնալով կատարվածին և զգացումներին` նշեց. «Հիմա բոլորը հետևում են զարգացումներին: Շատերն անգամ գլխիկոր են` երեխաների նամակներն են կարդում… հարց են տալիս` ի՞նչ կատարվեց, ո՞ւմ գնաց այդ ամբողջ սնունդը: Շատերի համար սա անգամ անակնկալ էր, որովհետև պատերազմ անցածները միշտ լավ գիտեին, որ զինվորի հացը զինվորի ստամոքսում պետք է լիներ և ոչ թե պահեստներում: Ի՞նչ է հարկավոր պատերազմի մասնակցին, ով պատրաստ է իր կյանքը տալ: Շատ քիչ բան` ստամոքսը լիքը լինի, ոտքերն ու մարմինը բաց չլինեն, որից էլ հաղթական արշավներ կբխեն: Ու հանկարծ տեսնում ես, որ նշվածներից ոչ մի ատրիբուտ չկա: Եթե պահի տակ չկա` համակերպվում ես: Դե, մտածում ես, չի եկել քեզ, բայց գնացել է կողքի բլինդաժի Վարդանին: Բայց երբ տեսնում ես ո՛չ Վարդանին, ո՛չ քեզ է եկել, բայց փոխարենը արջերի ու գազանանոցային կերակուր է դարձել, սկսում ես ցայտնոտի մեջ հայտնվել: Ես երբեք թույլ չեմ տվել, որ իմ զինվորը սոված լինի կամ շոր չունենա: Զինվորին ընդունել եմ այնպես, ինչպես մարդը կընդունի իր պաշտպանին: Զինվորներն ինձ համար արժեք են: Ազգի պաշտպանը պետք է լավ ապրի, որ կարողանա պաշտպանել»:

Արա Խուդավերդյանի խոսքով` մարդիկ, ովքեր այդ մեծ արժեքը փորձում են զրոյացնել և օգտագործել իրենց շահերի համար, արժանի չեն ներման: 

«Հարցն արդեն իրավական դաշտում է: Ամեն ինչ ուսումնասիրության առարկա կդառնա: Մեկ, թե մի քանի հոգի կպատժվի` չեմ կարող ասել, բայց միգուցե նման անակնկալներ էլի լինեն, ինչպիսին վերոնշյալ երևույթն էր: Նայելով ընդհանուր գործելաոճին` մենք հասկանում ենք, որ յուրաքանչյուր պահի անակնկալ կարող է լինել»,–ասաց նա: 

Անդրադառնալով երկրում առկա ընդհանուր իրավիճակին` ազատամարտիկը շեշտեց, որ այսօր ունենք ամենակարևորը. «Մի ողջ ժողովուրդ ազատվեց բռնատիրական կապանքներից: Սա փաստ է, որից բխում է նաև բաշիբոզուկների հետնահանջը: Գոնե առկա փաստերով մենք հասկանում ենք, որ վաղը երկիրը կործանումից կփրկվի: Նոր իշխանությունները պետք է շարունակեն անցյալում կուտակած ողջ թալանը բացահայտելուն ուղղված գործողությունները, վերականգնեն ժողովրդի իրավունքները: Վաղվա համար քայլելու և առաջ գնալու ժամանակացույցը պետք է ճիշտ դրվի, ինչն արվում է այսօր: Նախկին իշխանավորները դեռ փորձում են դերի մեջ զգալ իրենց, բայց որոշակի դիմակայությունից հետո, ինչպես բոլոր հեղաշրջումների ժամանակ, քայքայվելով ու տրոհվելով սև ու սպիտակի կբաժանվեն: Կբաժանվեն թալանչիների և ոչ թալանչիների: Նրանք, ովքեր դավադրության մասնակից են եղել, պետք է արժանին ստանան, որ բոլորը հասկանան` պետության և ժողովրդի հանդեպ դավաճան լինելը սարսափելի երևույթ է»:

Արա Խուդավերդյանը շեշտեց` օժանդակել են ու շարունակելու են օժանդակել կառավարությանը և վարչապետին, որ Հայաստանը լավագույն երկրներից մեկը դառնա: 

Մեր զրուցակցից հետաքրքրվեցինք` ԵԿՄ կառույցի հետագա ճակատագրի շուրջ որևէ քննարկում կա՞` հաշվի առնելով, որ նաև այն լուծարելու մասին է խոսվում: Ի պատասխան ազատամարտիկը նշեց, որ դեռ որևէ քննարկում չկա. «Պետք է առաջ գան Երկրապահի պատերազմի մասնակիցները: Իսկ այն մասը, որն առաջ էր բերվել, նրանց հարցն էլ պետք է ինչ–որ լուծում ստանա: Ոտքի վրա ոչինչ չի կարելի ասել, որովհետև լուծումները մի քիչ ավելի լուրջ խորության վրա պետք է գտնել: Գործող բոլոր հասարակական կառույցները պետք է բանակցային կլոր սեղանի շուրջ հավաքվեն և լուծումներ գտնեն»:

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

Юнибанк предлагает оформить карты со скидкой 50% в выходные дниАрагчи: Иран гарантирует всем безопасный проход через Ормуз после окончания войныПланирование путешествия с нуля: советы от IDBankАрмения рискует потерять все привилегии в рамках ЕАЭС — Сергей Лавров«Армения — музей под открытым небом» — СМИРоссийский фигурист Петр Гуменник будет стажироваться у Рафаэля Арутюняна в СШАПроведены обыски в офисе «Сильной Армении» в ВанадзореАрагчи назвал противоречивые сообщения из США главной проблемой на переговорахВ Армении официально запущена монетизация YouTubeПоследний доклад ПАСЕ по Армении — это не просто клочок бумаги: это глубокое разочарование — АмстердамАрмения и Иран обсудили работы по модернизации КПП «Мегри»Сын Мадуро рассказал, что его отец сидит в общей камере на 18 человекIDBank — партнер мероприятия в рамках кампании Wizz Air «Let’s Get Lost»Важен не процесс, а результат: бывший министр обороны о саммите в Ереване: «Паст»Чтобы ни одна стена не осталась без фотографии Никола Пашиняна: «Паст»Юнибанк более чем 2 000 добросовестным бизнес-заемщикам предоставил кешбэк Властям содержание не нужно: «Паст»Армения перед выбором: суверенитет или геополитический разворот В офисах партии «Сильная Армения» прошли обыски: есть задержанныеВаге Овеян разгромил соперника и стал чемпионом Европы по греко-римской борьбе«Не можем доставить посылку»: IDBank предупреждает о поддельных сообщениях «от HayPost»NYT: Иран восстановил доступ почти ко всем ракетным базам вдоль Ормузского пролива после ударов СШАBloomberg: Saudi Aramco планирует привлечь $10 млрд за счет продажи части активовBBC: Звучит как угроза: Путин за месяц до выборов напомнил Армении об УкраинеПесков: приглашение Путина Трампу посетить Москву всё еще в силеСамое скандальное Евровидение десятилетия: музыка больше не вне политикиСербия впервые провела военные учения с НАТОБорьба против Армянской Апостольской Церкви уничтожает легитимность любой власти․ Арман ВарданянUcom и SunChild продолжают реализацию совместных проектов ради зелёного будущегоТень над Ереваном: Почему Баку уже празднует победу․ Сурен Суренянц Здание семинарии было возвращено армянской епархии при поддержке Самвела Карапетяна: «Паст»«Борьба против Армянской Апостольской Церкви уничтожит легитимность любой власти»: «Паст»Чья кандидатура будет выдвинута на пост президента Союза армян России? «Паст» Разница — как между небом и землёй: «Паст»Армении придётся сделать выбор между ЕС и ЕАЭС: Андрей КлимовЧто такое хантавирус и как он распространяется?Армения создаст дипломатические офисыБудущее армянских продуктов в Евросоюзе зависит от бюджета ЕАЭС? Российские СМИ назвали главный минус от мягкого развода с АрмениейВеликая Победа и великий подвиг армянского народа. Арман Варданян Путин пообещал премьеру Словакии удовлетворить энергетические потребности страныАйк Гаспарян стал двукратным чемпионом по шахбоксу в ТурцииАрмения глазами издания Boston HeraldВ аэропорту Денвера пассажирский самолёт сбил пешеходаКопыркин о коридоре на юге Армении с участием США: Требует анализа и отношение иранской стороныПарад Победы на Красной площади завершился: Путин выступал более 8,5 минутМы обязаны продолжать добиваться защиты прав лишенных родины армян Арцаха: Католикос всех армянПоздравительное послание лидера движения «Всеармянский фронт» по случаю Праздника Победы и МираВ Гюмри появилась Аллея памяти Юнибанк выступил партнером международного форума “Yerevan Dialogue 2026”