Փրկարարները շարունակում են 14-ամյա Հայկ Հարությունյանի որոնողական աշխատանքները
ОБЩЕСТВОԱրտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փրկարարները շարունակում են կորած երեխայի՝ 14-ամյա Հայկ Հարությունյանի որոնողական աշխատանքները:
Հունիսի 17-ին՝ ժամը 14:00-ի դրությամբ, որոնողական աշխատանքներ են իրականացվում Երևան քաղաքի Նուբարաշեն վարչական շրջանից դեպի Արարատի մարզի Այնթապ-Նոր Խարբերդ-Զոնալ թաղամաս՝ Ստալինյան ջրանցքի երկայնքով:
Աշխատանքներում ներգրավված են Արարատի մարզի Մասիս քաղաքի հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խմբից 14 փրկարար:
ԱԻՆ-ից հայտնում են, որ ժամը 17:08-ի դրությամբ՝ որոնողական աշխատանքներն ավարտվել են անարդյունք:
Հիշեցնենք, որ տղան որոնվում է հունիսի 8-ից. եղբոր հաղորդմամբ՝ անհետացել է Արագած գյուղի շրջակայքում: Տանից դուրս է եկել հունիսի 8-ին՝ ժամը 17։00-ին։ Նրա հագին եղել է կանաչ վերնաշապիկ, կիսավարտիք: Մազերը կարճ են:



