Ереван, 12.Май.2026,
00
:
00
ВАЖНО


Լրջանալու և քայլ անելու պահը. «Փաստ»

ПОЛИТИКА

«Փաստ» օրաթերթը գրում է.

Մոտ մեկուկես ամիս է անցել նոր կառավարության ձևավորումից, սակայն ի մասնավորի ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը (դե, ոչ միայն նա) շարունակում են կոչ անել՝ սպասել: Հիշում եք, չէ՞, հայտնի պատմությունը: Էն, որ ասում է՝ «դե, արի սրան բացատրի, որ տրամվայի եմ սպասում»: Չլինի, թե մի օր այդ մարդու վիճակում հայտնվենք ու այդպես էլ հոդաբաշխ բացատրություն չտանք, թե այսքան ժամանակ ինչի էինք սպասում:

Մեկ անգամ չենք անդրադարձել հարցին, որ, այո, բոլոր խնդիրները մեկ օրում չեն լուծվում, մեկ ամսում չեն լուծվում: Այո, ժամանակ է պետք: Բայց հիմա նույնիսկ ամենալավատես մարդու համար է դժվար պատասխանել այն հարցին, թե կոնկրետ ինչ մեկ շոշափելի քայլ է արվել անցած մեկուկես ամսում: Քայլ, որը իրապես կապացուցի, որ տրամադրված ենք քայլ առ քայլ բան փոխել երկրում: Երբեմն տպավորություն է, որ միակ ուշադրությունը ԱԱԾ–ի վրա է ու բոլոր պաշտոնյաները զբաղված են ԱԱԾ–ին թեմաներ մատակարարելով: Ամենևին այն կարծիքին չենք, որ ԱԱԾ գործողությունները պետք չեն, սակայն երբեմն նաև մյուս կառույցները նույնպես պիտի աշխատեն: Եթե անկեղծ, ապա միակ միավորը, որը փոքրիշատե կոնկրետ առաջարկներ էր ներկայացնում, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն էր (լավ, մի քիչ էլ արդարադատության նախարարությունը), այն էլ՝ նախարարը հրաժարական տվեց: Թեպետ, անշուշտ, Մանե Թանդիլյանի հրաժարականի հարցում դեռ անհասկանալի պահեր կան, բավական հարցեր կան, որոնց պատասխանը տիկին Թանդիլյանը հետևողականորեն խուսափում է տալ, մինչև... Բայց, դա հարցի մյուս կողմն է, վերադառնանք բուն թեմային: Օրինակ, «Արի տուն» ծրագիրը կասեցնելը, հետո իբր նոր ծրագիր առաջարկելը, այս անգամ «Քայլ արա դեպի տուն» անունով, դեռևս ՔԱՅԼ ԱՆԵԼ չի նշանակում, շատ ավելի խոսում է ցուցադրականության ու, ներողություն, մի քիչ էլ անլրջության մասին:

Կամ թեկուզ կադրային քաղաքականությունը, որը առանձին դեպքերում նույնիսկ նոր իշխանությունների կողմնակիցների շրջանում է տարակուսանքի տեղիք տալիս: Առավել ևս, որ նույն դաշինքում գտնվող ուժերն այսօր բացարձակ անտեսված են: Մենք դեռ առիթ կունենանք անդրադառնալ միայնության սինդրոմին, կամ որը աստիճանաբար սպառնում է Փաշինյանին, կամ որին ձգտում է վերջինս: Ուղղակի արձանագրենք, որ իր իսկ շատ կողմնակիցներ պնդում են, որ նա արտահերթ խորհրդարանական ընտրություններ պետք է անցկացնի շուտափույթ կերպով՝ չսպասելով իր իսկ հայտարարած մեկ տարվան: Սա նշանակում է, որ նրա թիմակիցները մտավախություն ունեն, թե մի քանի ամիս անց ՔՊ–ի և նրա ղեկավարի այսօրվա վարկանիշից կարող է և շատ քիչ բան մնալ: Իսկ նման մտավախության հիմքեր երևի թե նրանք ունեն:

Քաղաքական մեկնաբաններից մեկը գրել է. « Չլինի՞ թե ֆուտբոլի աշխարհի առաջնության առաջին խաղի մրցավարի առաջին սուլոցը նաև պատերազմի սկիզբն ազդարարի։ Կկարողանա՞ ՀՀ վարչապետի պաշտոնը գրաված Փաշինյանը Մոսկվայում խաղաղություն շահել։ Ալիևն էլ է այնտեղ լինելու։ Կա՞ արդյոք Ադրբեջանին զսպելու մշակված քաղաքական մեխանիզմ։ Թե՞ ամբողջ հույսն արդար ընտրություններ անցկացնելու խոստումներն են։ Այս ամենն արդեն շատ է անհանգստացնում։ Լրջանալ է պետք ու շատ արագ։ Հայաստանը պարտվելու իրավունք չունի։ Կապիտուլ յացիայի՝ առավել ևս»:

Այս խոսքերի հեղինակը նախկին իշխաության կողմնակից է, և շատ հնարավոր է , որ նրա տեսակետը շատ սուբյեկտիվ ու չափազանցված է: Ոչ միայն չենք հերքում նման հնարավորությունը, այլև գոնե ծայրահեղացվածության առումով մի քիչ էլ նույնիսկ վստահ ենք: Բայց այ, լրջանալու պահով ոչինչ չենք կարող ասել: Ընդամենը հավելել, որ վերջիվերջո հավաքվել է պետք ու հասկանալ, որ «no natural»–ից վաղուց ժամանակն է անցնել պրակտիկ, լուրջ գործերի: Ի դեպ, նոր կառավարությունում մի քանիսը իսկապես լուրջ, աշխատող մարդկանց տպավորություն թողել են, այդ թվում՝ երիտասարդների մեջ: Անուններ տալ չենք ցանկանում՝ տարանջատում չմտցնելու առումով: Բայց ակնհայտ է, որ նույնիսկ սեփական թիմի որոշ կադրերից որոշ բաներ սովորել պետք է:

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

 

Здание семинарии было возвращено армянской епархии при поддержке Самвела Карапетяна: «Паст»«Борьба против Армянской Апостольской Церкви уничтожит легитимность любой власти»: «Паст»Чья кандидатура будет выдвинута на пост президента Союза армян России? «Паст» Разница — как между небом и землёй: «Паст»Армении придётся сделать выбор между ЕС и ЕАЭС: Андрей КлимовЧто такое хантавирус и как он распространяется?Армения создаст дипломатические офисыБудущее армянских продуктов в Евросоюзе зависит от бюджета ЕАЭС? Российские СМИ назвали главный минус от мягкого развода с АрмениейВеликая Победа и великий подвиг армянского народа. Арман Варданян Путин пообещал премьеру Словакии удовлетворить энергетические потребности страныАйк Гаспарян стал двукратным чемпионом по шахбоксу в ТурцииАрмения глазами издания Boston HeraldВ аэропорту Денвера пассажирский самолёт сбил пешеходаКопыркин о коридоре на юге Армении с участием США: Требует анализа и отношение иранской стороныПарад Победы на Красной площади завершился: Путин выступал более 8,5 минутМы обязаны продолжать добиваться защиты прав лишенных родины армян Арцаха: Католикос всех армянПоздравительное послание лидера движения «Всеармянский фронт» по случаю Праздника Победы и МираВ Гюмри появилась Аллея памяти Юнибанк выступил партнером международного форума “Yerevan Dialogue 2026” Актриса Джульетта Степанян удостоена премии «Белый слон» Группа ЕИБ и Америабанк расширяют поддержку армянского бизнеса посредством гарантии, обеспеченной ЕССила одного драма для фонда «Ваге Меликсетян»На Евразийском экономическом форуме в Астане ожидается рекордное число участниковВ Ширакской области правоохранители проводятся обыски в офисе «Сильной Армении»: есть задержанныеПоздравление лидера движения «Всеармянский фронт» на мероприятии Дня ЕркрапаВ Великобритании подтвердили третий случай заражения хантавирусомРоссия до 12 мая останавливает все полеты на юге страны из-за удара БПЛА по диспетчерскому центруИсточник RT: разговор с послом Армении в МИД России был крайне жёсткимВ Армении стартовала агитационная кампания к парламентским выборамПартия "Сильная Армения" объявляет о начале предвыборной кампанииПять рейсов из России задерживаются на прилет в Ереван из-за атак БПЛАЖивая память в сердце Еревана: кинопоказ фильма Солдатик объединил поколенияЗавершился международный шахматный турнир, организованный при поддержке IDBankВ Армении состоялась международная конференция FINTECH360Какой армянский деятель стал членом комиссии при президенте РФ? «Паст»Европейские обещания на фоне закрытых дверей: «Паст»Вакуум безопасности: что ждет Армению без России? «Паст»Ucom повышает скорость интернета во всех тарифах Unity «След» Курдистана в списке «Республики»: кто такой Роман Мурадян? «Паст»Премьер-министр не упомянул ни политзаключенных, ни пленных в Баку: АмстердамГенпрокуратура Армении взяла под контроль громкое дело о несовершеннолетних сестрах в ВедиИллюзия мира: как саммит в Ереване обнажил стратегический тупик Армении В Госдуме РФ обвинили Макрона в имперском поведении после его слов о связях Армении и РоссииМери Мисакян вошла в топ-6 на молодежном чемпионате мира по тяжелой атлетикеEuobserver: Армения стремится занять место в очереди на вступление в ЕС на фоне геополитической нестабильностиСаммит хромых уток в Ереване Арагчи: Иран готов заключить честную сделку с США по урегулированию конфликта4 вагона удобрений и 4 вагона зерна будут отправлены в Армению транзитом через территорию АзербайджанаВ Шанхае построят самое большое в мире колесо обозрения без спиц