Գիտնականները հայտնել են համաշխարհային նոր ջրհեղեղի ժամկետը
ОБЩЕСТВОՏեղեկություններ են հայտնվել այն մասին, որ ՆԱՍԱ-ի գիտնականների խումբը նոր հետազոտություն է արել, որի ընթացքում պարզել է, թե երբ է սկսվելու համաշխարհային ջրհեղեղը: Մասնագետների խոսքով, սառույցները հալչում են շատ մեծ արագությամբ ու շատ շուտով դրանք կարող են օրհասական կետի հասնել:
Առկա տեղեկություններով դա կարող է կատարվել արդեն 60 տարի հետո: Ծովի մակարդակը կսկսի այնքան բարձրանալ, որ շատ խոշոր ափամերձ քաղաքներ կարող են ջրի տակ հայտնվել: Ավելի վաղ, համաշխարհային ջրհեղեղի մոդելի ուսումնասիրության ընթացքում, Լեհաստանի գիտաշխատողները հանգել էին այն եզրակացության, որ եթե ծովի մակարդակը 20 մետր բարձրանա, ապա առաջինը ջրի տակ կմնան Տոկիոն, Լոնդոնը, Ամստերդամը, Սինգապուրը, Կոպենհագենը ու նույնիսկ Մալդիվները:
Եթե հավատանք հաշվարկներին ՝ ապա ջրհեղեղը 30 միլիոն մարդու կյանք կխլի: Չնայած այս բոլոր բացահայտված փաստերին՝ ՆԱՍԱ-ի մասնագետները վստահ են, որ մոտ ապագայում մարդկությանը ոչ մի նման բան չի սպառնում: Մի քանի դարի ընթացքում ծովի մակարդակը ընդամենը 3 մետրով է բարձրացել, հայտնում Svopi-ն:



