Ереван, 15.Май.2026,
00
:
00
ВАЖНО


Ինչպես Հայաստանը դուրս բերել փոսից. «Փաստ»

ИНТЕРВЬЮ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Նախորդ կառավարության օրոք «Այլընտրանքային նախագծեր» խումբը այս կամ այն ոլորտին առնչվող ծրագրեր մշակելու և կառավարությանն առաջարկելու նպատակ ուներ: Սակայն, ինչպես ասում են, ուրբաթը շաբաթից շուտ եկավ, և հետաքրքիր է, թե նախաձեռնությունն ինչ ճակատագրի արժանացավ: Եվ արդյո՞ք խումբը հասցրեց նախորդ իշխանություններին ներկայացնել որևէ ծրագիր: Եթե այո, ապա հիմա այն ի՞նչ փուլում է:

Նախաձեռնող խմբի ներկայացուցիչ Վահե Հովհաննիսյանը «Փաստ»–ին տեղեկացրեց, որ հարցի պատասխանը հայաստանյան իրականությանը համարժեք է.

«Ե՛վ հասցրեցինք ուղարկել, և՛  սկսել քննարկումները, և՛ կիսատ թողնել՝ հայտնի պատճառներով։ «Այլընտրանքային նախագծեր» խումբը փորձագիտական–վերլուծական կազմակերպություն է, մենք մշակում ենք ոլորտային առաջարկությունների, բարեփոխումների ամբողջական փաթեթներ։ Դրանք կամ հրապարակվում են, կամ փոխանցվում նրանց, ովքեր ունեն իրականացման լծակներ։ Այո, մեր մի շարք առաջարկներ ուղղվել են մինչմայիսյան իշխանություններին և բավական բարձր մակարդակով եղել է հետաքրքրություն և պատրաստակամություն քննարկելու»,– ասաց Վ. Հովհաննիսյանը։ 

Հարցին, թե ներկա կառավարության հետ նույն ոճո՞վ են փորձելու աշխատել, և եթե այդ առաջարկների «կարիքը» չլինի, որը կլինի նախաձեռնության հաջորդ քայլը, Վ. Հովհաննիսյանն ասաց, որ խումբն, իհարկե, թե՛ նույն, թե՛ այլ ոլորտային բարեփոխումների վերաբերյալ մշակումներ պատրաստ է ներկայացնել գործող կառավարությանը։ 

«Ես վստահ եմ՝ մենք տալիս ենք որակյալ մշակումներ, և դրանց իրականացումը միայն օգուտ կբերի պետությանը։ Մենք որևէ խնդիր չենք տեսնում մեր մշակումները և առաջարկները Ն. Փաշինյանի կառավարությանը ներկայացնելու մեջ։ Սա քաղաքակիրթ աշխարհի խաղի կանոններից է։ Մենք որևէ խնդիր չենք տեսնում մեր առաջարկները նախագահ Արմեն Սարգսյանին ներկայացնելու մեջ։ Մենք խնդիր չենք տեսնում հանրությանը ներկայացնելու և ինքներս հանրային քննարկումներ գեներացնելու հարցում։ Մնացածը կախված չէ իմ կամքից։ Բայց, կարծում եմ, այսօրվա հայաստանյան մթնոլորտը ավելի շատ պոզիտիվ է և համատեղ աշխատանքի հակված»,– ասաց նախաձեռնության ներկայացուցիչը։ Խոսելով Փաշինյան–Աճեմօղլու տեսակապով երկրի տնտեսությանն առնչվող հարցերի և աշխարհահռչակ տնտեսագետի Հայաստանին խորհուրդներով օգնելու մասին, ով, ի դեպ, փաստացի ներսից չի տիրապետում հայաստանյան խնդիրներին, և հասկանալի չէ, թե իրապես կարո՞ղ է օգտակար լինել Հայաստանը այս փոսից դուրս հանելու գործին, Վ. Հովհաննիսյանն ասաց, որ մեր երկիրն այս փոսից և հնարավոր բոլոր մարտահրավերներից հանելու են Հայաստանի իշխանությունները և հայ հասարակությունը։ «Ուրիշ տարբերակ ուղղակի գոյություն չունի։ Այլ հարց է, որ տարբեր անհատներ, կազմակերպություններ, կառույցներ, միջազգային հանրությունը կարող են մեզ օգտակար լինել՝ խորհուրդներով, ծրագրերով և աջակցման այլ մեխանիզմներով։ Փաշինյանի և Աճեմօղլուի կոնտակտները ես համարում եմ շատ դրական, և որևէ բացասական բան այդտեղ ուղղակի հնարավոր չէ տեսնել։ Չկան պատրաստի դեղատոմսեր, որ Աճեմօղլուն կամ որևէ այլ մեկը կտա մեզ, ու մեր տնտեսությունը կսկսի արագ զարգանալ։ Բայց խորհրդատվությունը, կոնտակտները, կապերը, պետության կողմից միջազգային հեղինակություն ունեցող անձանց հանդեպ հետաքրքրության դրսևորումը, արժևորումը կարևոր քայլեր են»,– ասաց Վ. Հովհաննիսյանը։

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

Юнибанк предлагает оформить карты со скидкой 50% в выходные дниАрагчи: Иран гарантирует всем безопасный проход через Ормуз после окончания войныПланирование путешествия с нуля: советы от IDBankАрмения рискует потерять все привилегии в рамках ЕАЭС — Сергей Лавров«Армения — музей под открытым небом» — СМИРоссийский фигурист Петр Гуменник будет стажироваться у Рафаэля Арутюняна в СШАПроведены обыски в офисе «Сильной Армении» в ВанадзореАрагчи назвал противоречивые сообщения из США главной проблемой на переговорахВ Армении официально запущена монетизация YouTubeПоследний доклад ПАСЕ по Армении — это не просто клочок бумаги: это глубокое разочарование — АмстердамАрмения и Иран обсудили работы по модернизации КПП «Мегри»Сын Мадуро рассказал, что его отец сидит в общей камере на 18 человекIDBank — партнер мероприятия в рамках кампании Wizz Air «Let’s Get Lost»Важен не процесс, а результат: бывший министр обороны о саммите в Ереване: «Паст»Чтобы ни одна стена не осталась без фотографии Никола Пашиняна: «Паст»Юнибанк более чем 2 000 добросовестным бизнес-заемщикам предоставил кешбэк Властям содержание не нужно: «Паст»Армения перед выбором: суверенитет или геополитический разворот В офисах партии «Сильная Армения» прошли обыски: есть задержанныеВаге Овеян разгромил соперника и стал чемпионом Европы по греко-римской борьбе«Не можем доставить посылку»: IDBank предупреждает о поддельных сообщениях «от HayPost»NYT: Иран восстановил доступ почти ко всем ракетным базам вдоль Ормузского пролива после ударов СШАBloomberg: Saudi Aramco планирует привлечь $10 млрд за счет продажи части активовBBC: Звучит как угроза: Путин за месяц до выборов напомнил Армении об УкраинеПесков: приглашение Путина Трампу посетить Москву всё еще в силеСамое скандальное Евровидение десятилетия: музыка больше не вне политикиСербия впервые провела военные учения с НАТОБорьба против Армянской Апостольской Церкви уничтожает легитимность любой власти․ Арман ВарданянUcom и SunChild продолжают реализацию совместных проектов ради зелёного будущегоТень над Ереваном: Почему Баку уже празднует победу․ Сурен Суренянц Здание семинарии было возвращено армянской епархии при поддержке Самвела Карапетяна: «Паст»«Борьба против Армянской Апостольской Церкви уничтожит легитимность любой власти»: «Паст»Чья кандидатура будет выдвинута на пост президента Союза армян России? «Паст» Разница — как между небом и землёй: «Паст»Армении придётся сделать выбор между ЕС и ЕАЭС: Андрей КлимовЧто такое хантавирус и как он распространяется?Армения создаст дипломатические офисыБудущее армянских продуктов в Евросоюзе зависит от бюджета ЕАЭС? Российские СМИ назвали главный минус от мягкого развода с АрмениейВеликая Победа и великий подвиг армянского народа. Арман Варданян Путин пообещал премьеру Словакии удовлетворить энергетические потребности страныАйк Гаспарян стал двукратным чемпионом по шахбоксу в ТурцииАрмения глазами издания Boston HeraldВ аэропорту Денвера пассажирский самолёт сбил пешеходаКопыркин о коридоре на юге Армении с участием США: Требует анализа и отношение иранской стороныПарад Победы на Красной площади завершился: Путин выступал более 8,5 минутМы обязаны продолжать добиваться защиты прав лишенных родины армян Арцаха: Католикос всех армянПоздравительное послание лидера движения «Всеармянский фронт» по случаю Праздника Победы и МираВ Гюмри появилась Аллея памяти Юнибанк выступил партнером международного форума “Yerevan Dialogue 2026”