Աջափնյակում կատարված գողությունը բացահայտվեց դեպքից ժամեր անց
ОБЩЕСТВОՀունիսի 6-ին, ժամը 23:30-ի սահմաններում ոստիկանության Երեւան քաղաքի վարչության քրեական հետախույզները, ոստիկանության այլ ստորաբաժանումների ծառայողների հետ, ստացված տեղեկություններն իրացնելով, Արցախի փողոցից գողություն կատարելու կասկածանքով ոստիկանության Մաշտոցի բաժին են բերման ենթարկել Նոր Արեշի բնակիչներ Ատոմ Կարապետյանին եւ Վարուժան Հարությունյանին: Օպերատիվ հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նրանք նույն օրը, ժամը 22-ի սահմաններում, Մարգարյան փողոցի 41 շենքի մի բնակարանից հափշտակել են, զարդեր, կենցաղային իրեր, ու ժամացույց:
Տուժողից ընդունվել է հաղորդում:
Ատոմ Կարապետյանն ու Վարուժան Հարությունյանը ձերբակալված են:
Կատարվում է նախաքննություն:
1
IDBank представляет новую карту Mastercard World с преимуществами для путешествий и специальной акци...
2
Moody’s изменило прогноз по рейтингам IDBank на позитивный
3
Армения оказалась на грани исторической катастрофы․ Аршак Карапетян
4
Выполняя требования агрессора, мира не достичь. Аршак Карапетян
5
В мобильном приложении Юнибанка теперь можно зарегистрироваться также с помощью imID



