Աշխարհի 7 ամենասարսափելի հիվանդությունները, որոնք բացատրություն չունեն
ФОТО
Չնայած վերջին 100-ամյակում բժշկության գրանցած առաջընթացին, հետազոտողների առաջ դեռ շատ չլուծված հարցեր կան, որոնք պահանջում են տրամաբանական բացատրություն:
Ցավոք, բժիշկներն ամենազոր չեն, ու մեր աշխարհում նախկինի պես գոյություն ունեն ոչ քիչ վտանգավոր ու տարօրինակ հիվանդություններ, որոնց բուժման մեթոդները գաղտնիք են:
Past.am-ը ներկայացնում է աշխարհի 7 ամենասարսափելի հիվանդությունները, որոնք բացատրություն չունեն:
1. Խոզի մաշկի ախտանիշ կամ ականտոկերատոդերմիա
Այս ախտանիշն ունեցող մարդիկ ունեն կապույտ կամ սալորագույն մաշկի գույն:
2. Ալերգիա՝ ջրից
Այս հիվանդությունն ունեցող մարդիկ ցավագին ռեակցիան ունեն ջրի հետ շփումից: Դա իրական հիվանդություն է, թեև հազվադեպ է հանդիպում: Բժշկական գրականության մեջ նկարագրված է միայն նման 50 դեպք: Ջրից ալերգիայի առաջացման պատճառները դեռ հայտնի չեն:
3. Կծկված մարդու ախտանիշ
Այս հիվանդության ժամանակ մարդու մկանները գնալով կծկվում են, մինչ նա վերջնականապես կաթվածահար կլինի:
Բժիշկները վստահ չեն, թե ինչն է հատկապես նման ախտանիշներ հարուցում:
4. Ալլոտրիոֆագիա
Այս հիվանդության ժամանակ ուտում են ոչ ուտելի իրեր:
Մարդիկ անընդհատ կարիք են զգում ուտել ոչ ուտելի իրեր՝ ցեխ, հող, սոսինձ կամ այն, ինչի կարիքն այդ պահին զգում են:
5. Բլաշկոյի գծեր
Հիվանդությունը բնութագրվում է ողջ մարմին հայտնված անսովոր գծերի հայտնվելով: Առաջին անգամ հիվանդությունը հայտնաբերվել է մաշկաբանների կողմից 1901-ին: Անատոմիան մինչ օրս չի կարողանում բացատրել Բլաշկոյի գծերի առաջացման պատճառը:
6. Մեն նահանգի թռչկոտող ֆրանսիացու ախտանիշ
Հիվանդության հիմնական ախտանիշը ուժեղ վախն է, եթե հիվանդի հետ անսովոր բան է տեղի ունենում: Նա ուժեղ թռչկոտում է, սկսում բղավել, թափահարել ձեռքերը ու երկար ժամանակ չի կարողանում հանգստանալ:
Հիվանդությունը առաջին անգամ գրանցվել է ԱՄՆ-ում դեռ 1978 թվականին: Այդ հիվանդությունը ախտահարում էր միայն ֆրանսիացի կամ կանադացի անտառահատներին Մեն նահանգում: Բժիշկները կարծում են, որ դա գենետիկական հիվանդություն է:
7. Պորֆիրիա
Որոշ գիտնականներ ենթադրում են, թե հենց այդ հիվանդությունն է ծնել լեգենդներ ու միֆեր վամպիրների մասին:
Պատճառն այն է, որ հիվանդների մաշկը պղպջակներով է պատվում արևի հետ շփումից, ատամները «չորանում են», ինչի հետևանքով ատամները նմանվում են ժանիքի:




















































