Ереван, 23.Сентябрь.2026,
00
:
00
ВАЖНО


Զոհրաբ Մնացականյանը շարունակում է շնորհավորանքներ ստանալ ԱԳ նախարարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ

ПОЛИТИКА

Զոհրաբ Մնացականյանը շարունակում է շնորհավորանքներ ստանալ Հայաստանի ԱԳ նախարարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ։ Այս մասին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից՝ հավելելով. «Լեհաստանի արտաքին գործերի նախարար Յացեկ Չապուտովիչն իր շնորհավորական ուղերձում նշում է, որ Լեհաստանի համար Հայաստանը կարևոր գործընկեր է Հարավային Կովկասում և հույս հայտնում, որ հայ-լեհական բարեկամական, փոխշահավետ հարաբերությունները կունենան շարունակական զարգացում:

Հնդկաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Սուշմա Սուարաջը ՀՀ ԱԳՆ ղեկավարին ուղղված իր նամակում ընդգծում է, որ Հայաստանի և Հնդկաստանի միջև խորը պատմական արմատներ կան՝ պատրաստակամություն հայտնելով համատեղ աշխատանքով առավել ամրապնդել տարբեր ոլորտներում հայ-հնդկական համագործակցությունը։

Շնորհավորելով Հայաստանի ԱԳ նորանշանակ նախարարին՝ Քուվեյթի Պետության փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար, շեյխ Սաբահ Խալիդ Ալ-Համդ Ալ-Սաբահը պատրաստակամություն է հայտնում համատեղ քայլերով տարբեր ոլորտներում հայ-քուվեյթական հարաբերություններն առավել զարգացնելու ուղղությամբ:

Խորվաթիայի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Մարիա Պերչինովիչ Բուրիչն իր շնորհավորական ուղերձում աջակցություն է հայտնում Եվրամիության հետ հարաբերություններում Հայաստանի արձանագրած առաջընթացին, մասնավորապես, ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի համատեքստում՝ համոզմունք հայտնելով, որ հայ-խորվաթական հարաբերություններն առավել կամրապնդվեն՝ ի շահ երկու երկրների:

Բարեմաղթանքներ հղելով ՀՀ ԱԳՆ ղեկավարին՝ Ղրղզստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Էրլան Աբդիլաևն իր շնորհավորական նամակում վստահություն է հայտնում, որ համատեղ աշխատանքով երկու երկրների միջև հարաբերությունները կզարգանան ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերում:

Սերբիայի առաջին փոխվարչապետ, արտգործնախարար Իվիցա Դաչիչը Հայաստանի իր գործընկերոջն ուղղված շնորհավորական ուղերձում համոզմունք է հայտնում, որ համատեղ ջանքերով հնարավոր կլինի նպաստել երկու բարեկամ երկրների համակողմանի փոխգործակցության առավել ամրապնդմանը և խորացմանը:

Ինդոնեզիայի արտաքին գործերի նախարար Ռետնո Մարսուդին Զոհրաբ Մնացականյանին ուղղված իր նամակում ընդգծում է, որ հավատացած է, որ ՀՀ ԱԳՆ ղեկավարի պաշտոնավարման ընթացքում կհաստատվի առավել սերտ համագործակցություն ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ հարթակներում՝ հանուն երկու երկրների առաջընթացի և բարօրության:

Մադագասկարի արտաքին գործերի նախարար Անրի Ռաբարի-Նձական իր շնորհավորական ուղերձում հաջողություններ է մաղթում Զոհրաբ Մնացականյանին արտգործնախարարի պատասխանատու պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և պատրաստակամության հայտնում համատեղ ջանքերով առավել ամրապնդել երկկողմ համագործակցությունը:

Շնորհավորելով Զոհրաբ Մնացականյանին արտգործնախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ՝ Հորդանանի ԱԳ նախարար Այման Սաֆադին պատրաստակամություն է հայտնում համատեղ քայլերով առավել ամրապնդել հայ-հորդանանյան հարաբերությունները երկկողմ և բազմակողմ ձևաչափերով՝ ի շահ երկու երկրների:

Շնորհավորանքներ հղելով Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ՝ Նոր Զելանդիայի փոխվարչապետ, արտգործնախարար Ուինսթոն Փիթերսն իր նամակում ակնկալում է Հայաստանի հետ շարունակական համագործակցություն»:

Почему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости АрменииЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации армянРальф Йирикян встретился с участниками программы Ucom Fellowship Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного управления Юнибанк стал главным спонсором AGBU Global Run в поддержку Camp NairiПо новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян» Моя задача — чтобы вы трезво оценили ситуацию. Аршак КарапетянUcom продолжает масштабную модернизацию сети, расширяя покрытие 5G и повышая качество связиНи один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак КарапетянОтношение армянского народа к русскому народу: глубже, чем геополитика Станьте акционером Юнибанка и приобретите бессрочные облигации с доходностью 13,25%Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак КарапетянПолный каталог Armflix вновь доступен на UplayВсё, что я говорю, оно опирается на факт. Аршак Карапетян Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой Что будет если 102-я российская военная база выйдет из Армении? Арутюн Арутюнян: «Власти не намерены подавать заявку на членство в ЕС, а закон приняли, чтобы не допустить референдума» Что если 102-я российская военная база выйдет из Армении? Алиев наступает, Ереван оправдывается: К чему приведет «мир» по-азербайджански и как это остановитьПрисоединяйтесь к Движению "Всеармянский фронт". Вместе мы победим! Ucom стал технологическим партнером Coca-Cola Fest 2026Воспитанники «Оррана» начали новый учебный год при поддержке инициативы «Сила одного драма»Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой. Аршак КарапетянСтипендиаты «Армянских виртуозов» — на сцене IV Международного фестиваля молодежных оркестров мираЮнибанк запустил акцию «U-Teenager»: главный приз — обучение в зарубежном университете«Юниспорт» вышел в основной раунд Лиги чемпионов по футзалу Выпускники курса по кибербезопасности приняли участие в программе Ucom «Junior Academy» Ucom представляет тарифные планы Green, превращая повседневную связь во вклад в защиту окружающей средыКто на самом деле предатель. Раскрытие генерала Карапетян Ucom представляет специальное предложение «Unity — снова в школу» к новому учебному годуОбновленный Центр продаж и обслуживания Ucom открылся на улице Саят-Нова 7 в Гюмри Ответье честно на эти вопросы. Аршак Карапетян«Юниспорт» примет участие в Лиге чемпионов УЕФА по футзалуПредатель в одном прав: если народу что-то не нравится, пусть делают революцию. Аршак КарапетянИстория покажет, кто друг, а кто враг. Аршак Карапетян Парламентская реформа Казахстана: первые выборы и новый Курултай Арам Барсегян назначен генеральным директором Team Telecom Armenia, Айк Есаян возглавит группу компаний Team Поздравительное письмо Его Святейшеству Гарегину II с 75-летием Поздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня принятия Декларации о независимости АрменииКазахстан выбирает новый парламент — КурултайПридет момент, когда эта власть начнет убеждать, что мы не христиане. Аршак КарапетянПрограмма «Бок о бок» для семей из Арцаха, проживающих в общине Севан: IDBank